Երևանում 64–ամյա քաղաքացին կրակոցներ է արձակել էքսկավատորի ուղղությամբ
Երեկ՝ դեկտեմեբրի 1-ին, կրկոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Բակունցի փողոցի բնակիչ, 64-ամյա Սուրեն Մարտիրոսյանը իր մոտ եղած ԻԺ 58 տիպի 16 տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով իր տան պատուհանից կրակել է շինարարական աշխատանքներ կատարող էքսկավատորի ուղղությամբ: Ինչպես հայտնուոմ է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ կրակոցը արձակվել է Նոր Խարբերդ Ամառանոցային ընկերության 2-րդ փողոցի բնակիչ, 34-ամյա Իվան Մեյչիկովի ուղղությամբ: Նույն պահին կրակոցներ արձակող Ս. Մարտիրոսյանը բերման է ենթարկվել բաժին, ում մոտ հայտնբերվել է նաև ԻԺ 58 տիպի հրացանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Մարտիրոսյանը իր քայլը պատճառաբանել է նրանով, որ էքսկավատորը շինարարական աշխատանքերի հետևանքով իր տունը վնասել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ էքսկավատորը աշխատում է «ԿԱԷՌ» ՍՊԸ-ում:
Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։