Երևանում 19-ամյա տղան շինարարական աշխատանքներ կատարելիս՝ 6-րդ հարկի «խառաչոյից» վայր է ընկել
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է Ռոստոմի 26 հասցե, որտեղից մարմնական վնասվածքներով Էրեբունի հիվանդանոց է տեղափոխվել մի տղայի: Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, վիրավորին շտապօգնության մեքենային պատգարակով Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 19-ամյա Քաջիկ Ավետիսյանն է, ով նշված շենքում շինարարական աշխատանքներ կատարելիս՝ 6-րդ հարկից վայր է ընկել: Նա կանգնած է եղել շինարարության համար նախատեսված «խառաչոյի» վրա:
Փաստի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։