Լրահոս

01.02.2010 15:39

Էկոնոմիկայի նախարար. «Չի բացառվում նաև, որ հյուսիս-հարավ ճանապարհահատվածը վճարովի լինի»

Էկոնոմիկայի նախարար. «Չի բացառվում նաև, որ հյուսիս-հարավ ճանապարհահատվածը վճարովի լինի»

Այսօր խորհրդարանում ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայտարարել է, որ Ասիական բանկը համաձայնել է 500 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոցներով ֆինանսավորել Հայաստանի հյուսիսը հարավի հետ կապող ճանապարհի կառուցման ծրագիրը։ Նախարարն ասել է, որ սա արտոնյալ վարկ է՝ 8 տարի արտոնյալ ժամանակաշրջանով և 1% տոկոսադրույքով։

-21-րդ դարում ուղղակի անթույլատրելի է, որ մարդիկ կեսօրից ավելի կամ մեկ օր ժամանակ ծախսեն հարավից հյուսիս հասնելու համար,- ասել է Ն. Երիցյանը՝ հավելելով, որ հարավում ճանապարհը 17-18 կիլոմետրով կկրճատվի, և  մոտ 1,5 ժամ խնայողություն կլինի։ Հյուսիսում էլ (Երևան-Գյումրի ճանապարհահատված) ճանապարհի կարճացումն էական չի լինի, բայց այն տարին 12 ամիս անցանելի կդառնա, և 30 րոպե ժամանակային խնայողություն կլինի։

Չի բացառվում նաև, որ հյուսիս-հարավ ճանապարհահատվածը վճարովի լինի։

Էկոնոմիկայի նախարարը հավելել է, որ այս ճանապարհահատվածի կառուցումը նաև տարածաշրջանային նշանակություն ունի.

- Դա համարվում է Արևմուտքն Արևելքին կապող ամենակարճ ուղիներից մեկը։ Եթե դրան զուգահեռ մենք կարողանանք երկաթգծի ծրագիրն իրականացնել, ապա Հայաստանը տարածաշրջանի առումով կապահովի Հյուսիսից դեպի Հարավ անցնելու ամենակարճ ճանապարհը, և չի բացառվում, որ նաև մեր հարևան երկրներն օգտագործեն այդ ճանապարհն ավելի արագ դեպի Միջին արևելք և Ասիա երթևեկելու և բեռներ տեղափոխելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։