Ավտովթար Գեղարքունիքում. 31-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր շրջվել է, կա վիրավոր
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 30-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 16։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Առուշանյանը Երևան-Իջևան ավտոճանապարհի 68-րդ կմ հատվածում իր վարած Opel Omega մակնիշի 34 QT 327 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտուտ գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Տ. Առուշանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։