Կարծիք

01.12.2017 14:51


Ռուսաստանի հայերի միությունը դատապարտում է ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներով հակահայկական արշավը

Ռուսաստանի հայերի միությունը դատապարտում է ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներով հակահայկական արշավը

Հայասատանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումից հետո մի շարք ռուսաստանյան զանգվածային լրատվամիջոցներում որոշ տգետ կամ ծախու լրագրողների և վայ-քաղաքագետների կողմից սկսվեց հակահայկական արշավ, որտեղ այդ գործիչները փորձեցին Համաձայնագիրը ներկայացնել որպես Հայաստանի քաղաքական կուրսի փոփոխություն, Ռուսաստանի և ԵԱՏՄ գործընկերների հետ դաշնակցային հարաբերությունների դավաճանություն: Եվ, ընդհանրապես, որպես Հայաստանի քաղաքական վեկտորի փոփոխություն: Որոշները հասան նրան, որ հավասարության նշան դրեցին Հայաստանի բռնած ուղու և այն ուղու միջև, որ իրականացնում են Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան:

Դժվար է հասկանալ ինչն է այստեղ ավելի շատ՝ տգիտությո՞ւնը, թե՞ արտաքին ուժերի շահերի շահախնդիր սպասարկումը, որոնք կցանկանային հայ-ռուսական հարաբերություններում ստեղծել լարվածություն, սեպ խրել ՀԱՊԿ և ԵԱՏՄ դաշնակիցների միջև: Եթե այդ վայ-փորձագետները ջանային Համաձայնագրի տեքստը կարդալ, ակնհայտ կդառնար, որ այդ համաձայնագիրը ոչ մի ընդհանրություն չունի նրանց հետ, որոնք Եվրամիության հետ ստորագրել են Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան: Այդ Համաձայնագիրն ստորագրվել է իր դաշնակիցների հետ Հայաստանի բոլոր պարտավորությունների երաշխավորված պաշտպանությամբ, չի ենթադրում Հայաստանի մուտքը Եվրամիության հետ մեկ ընդհանուր տնտեսական տարածք և ԵԱՏՄ անդամ երկրների շահերին ոչ մի վտանգ չի սպառնում: Ավելին, մենք գիտենք, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմը տեղեկացրել է իր դաշնակիցներին իր որոշման մասին և ռուսական իշխանությունների կողմից ոչ մի առարկություն չի ծագել, ինչի մասին վկայում է Ռուսաստանի ԱԳՆ և այլ իշխանական կառույցների կողմից որևէ հայտարարության բացակայությունը: Այդ ծայրաստիճան անպատասխանատու լրագրողների և քաղաքական գործիչների գործողությունները Հայաստանում, ինչպես և Ռուսաստանում առաջ են բերել բազմամիլիոն հայ համայնքի վրդովմունքը, որպես մեր երկրների միջև խոչընդոտների ստեղծման փորձ, ինչպես նաև նպատակ ունեն ռուսաստանյան հասարակության աչքում ձևավորել Հայաստանի նկատմամբ բացասական կերպար: Ակնհայտ է, որ այդ մարդիկ ելույթներ են ունենում Հայաստանի հասցեին մտացածին մեղադրանքներով՝ նպատակ ունենալով բարդացնել հայ-ռուսական հարաբերությունները, քանի որ Հայաստանը հանդիսանում է նույնիսկ ԵԱՏՄ անդամների մեջ այն եզակի երկրներից մեկը, ովքեր հետևողականորեն ելույթ են ունենում ի աջակցություն Ռուսաստանի, ինչպես Ղրիմի, այնպես էլ մի շարք խիստ նուրբ հարցերի կապակցությամբ, որոնք առնչվում են ռուսաստանյան արտաքին քաղաքականությանը:

Ռուսաստանի հայերի միությունը, արտահայտելով Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների մտահոգությունը, որոնք լինելով ՌԴ-ի քաղաքացի տարակուսած են, թե ինչպես այդ մարդիկ կարող էին ռուսաստանյան հեռուստաընկերություններում և այլ լրատվամիջոցներում ամբիոն ստանալ՝ խեղաթյուրելով և նենգափոխելով Ռուսաստանի մերձավորագույն դաշնակցի քաղաքականությունը:

Մենք դիմում ենք ինչպես իշխանական կառույցներին, որոնք, հույս ունենք որոշակի ազդեցություն ունեն ռուսաստանյան ԶԼՄ-ների վրա, և հեռուստաընկերությունների և ԶԼՄ-ների ղեկավարներին՝ պահանջելով հեռուստաեթերից զրկել այդ ծախու լրագրողներին, վայ-քաղաքագետներին և փորձագետներին, եթե մտահոգ են իրենց հեղինակությամբ, քանի որ դա առաջին հերթին վնաս է հասցնում հենց այդ զանգվածային լրատվամիջոցներին, որոնց միջոցով տարածվում է այդ տգիտությունը կամ միտումնավոր դեզինֆորմացիան՝ մեր եղբայրական ժողովուրդների և երկրների միջև տարաձայնություն սերմանելով:

Արա Աբրահամյան

Այս խորագրի վերջին նյութերը