Լրահոս

30.11.2017 21:18


Սպանություն Երևանում. իր տանը հայտնաբերվել է «Կուճի» մականվամբ 64–ամյա տղամարդու դին

Սպանություն Երևանում. իր տանը հայտնաբերվել է «Կուճի» մականվամբ 64–ամյա տղամարդու դին

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 01 հերթապահ խումբը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիիվ կառավարման կենտրոն ահազանգել է, որ կանչով մեկնել են Սարի Թաղի 18 փողոցի թիվ 69 տուն, որտեղ խոհանոցի հատակին հայտնաբերվել է տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը սպանություն է և սպանվածը 64-ամյա նշված տան բնակիչ Գագիկ Հովհաննիսյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մարմնի վրա կան սուր կտրած-ծակած առարկայից ստացած հարվածի մի քանի հետքեր:

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ սպանվածը նախկինում 6 անգամ եղել է դատապարտված և նրան ավելի շատ ճանաչում են «Կուճի» մականվամբ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը