Լրահոս

30.11.2017 18:26


18-ամյա 2 երիտասարդներ ձերբակալվել են «Ջավախք» ԱՁ-ի նախագահին էլեկտրահարելու կասկածանքով

18-ամյա 2 երիտասարդներ ձերբակալվել են «Ջավախք» ԱՁ-ի նախագահին էլեկտրահարելու կասկածանքով

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Ոստիկանության Հրազդանի բաժնի և Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները Հրազդանի Ոստիկանություն են բերման ենթարկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչներ, 18-ամյա Վահան Հ.-ին և 18-ամյա Ստյոպա Խ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են նոյեմբերի 28-ին, ժամը 23:30-ից մինչև 23:50-ն ընկած ժամանակահատվածում Հրադան քաղաքի Միկրոշրջան թողամասի 76 շենքի 1-ին մուտքում նույն շենքի բնակիչ, 41-ամյա Տիգրան Բ.-ի նկատմամբ ավազակայանի հարձակում կատարելու մեջ: Վերջիններս, երբ նկատել են, որ Տիգրան Բ.-ն մտնում է մուտք, խողովակով հարվածել են նրա թիկունքին, իսկ հետո էլեկտրաշոկով էլեկտրահարել, սակայն ձայներ լսելով՝ իրենց կամքից անխախ հանգամանքներում, հանցագործությունը ավարտին չեն հասցրել և դիմել են փախուստի:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Տիգրան Բ.-ն Ոստիկանություն չի դիմել, պատճառաբանելով, որ ինքը ճանաչել է իր վրա հարձակվողներին և ցանկացել է ինքը իր ուժերով գտնել նրանց և նախատինք տալ: Ոստիկանները հայտնաբերել են նաև էլեկտրաշոկը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիոտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Հարությունյանի որոշմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Վահան Հ.-ն և Ստյոպա Խ.-ն ձերբակալվել են: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավազակային հարձակման ենթարկված Տիգրան Բ.-ն «Ջավախք» ԱՁ-ի նախագահն է:

Մանրամասները shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը