Լրահոս

30.11.2017 07:49


Վրաերթի են ենթարկվել 22-ամյա, 75-ամյա և 44-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 22-ամյա, 75-ամյա և 44-ամյա քաղաքացիներ

Նոյեմբերի 27-ին, ժամը 11.35-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «աջ ճակատային շրջանի սալջարդ, քթի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 22-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է համալսարանի աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նոյեմբերի 27-ին, ժամը 10.00-ին, Երևանի Չարենցի փողոցի թիվ 1 հասցեի մոտ հիշյալ քաղաքացուհուն վրաերթի է ենթարկել «Նիսան Տիդա»-ի 81-ամյա վարորդը:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 28-ին, ժամը 16.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան և Չայկովսկու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 75-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 28-ին, ժամը 18.20-ին, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 153/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը