Ինչպե՞ս ապահովել ուռուցքների ճշգրիտ ախտորոշումը. Հայ և շվեյցարացի մասնագետների քննարկումները (ֆոտոշարք)
Հագեցած օրակարգով Հայաստանում էին հեղինակավոր շվեյցարական «Roche» (Ռոշ) ընկերության մասնագետները: Հայ ուռուցքաբանների և ախտաբանների հետ քննարկման առանցքային թեման ուռուցքների տարբերակիչ ճշգրիտ ախտորոշման մոտեցումներն են: Այցի շրջանակում հայ մասնագետների հետ առաջին հանդիպումը կայացավ նոյեմբերի 27-ին «Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնում: Քննարկման ընթացքում «Roche» (Ռոշ) ընկերության մասնագետները ներկայացրին սկզբունքները, որոնցով առաջնորդվում են եվրոպացի մասնագետները ուռուցքների ախտորոշման ժամանակ: Հատուկ անդրադարձ եղավ նաև Ventana բրենդի նորագույն Benchmark GX սարքավորմանը, որը հնարավորություն է տալիս ամբողջությամբ ավտոմատացնել իմունոհիստոքիմիական հետազոտությունները, ինչը ուռուցքների տարբերակիչ ախտորոշման ժամանակ մարդկային սխալի գործոնը բացառելու ամենակարևոր նախապայմանն է: Ու սարքավորման շնորհանդեսի վայրը պատահական չէր ընտրված: «Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնը իրականացնում է հյուսվածքաբանական, բջջաբանական, իմունոհիստոքիմիական հետազոտություններ` գերժամանակակից սարքավորումներով և աշխարհահռչակ կազմակերպությունների կողմից արտադրված որակյալ նյութերով: Կենտրոնի սկզբունքն է վստահելի որակ, արագ ախտորոշում: Սա ապահովելու համար «Հիստոջեն»-ը արդեն իսկ մեծ ձեռքբերումներ ունի ախտորոշման գործընթացները ավտոմատացնելու գործում, իսկ մյուս տարեսկիզբ կենտրոնում կներդրվի նաև Benchmark GX-ը: Նոյեմբերի 28-ին էլ կայացավ հայ և արտասահմանցի մասնագետների երկրորդ հանդիպումը`այս անգամ արդեն ընդլայնված կազմով: «HER2 ախտորոշման որակի օպտիմալացում» թեմայով կոնֆերանսը տեղի ունեցավ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, որտեղ անդրադարձ կատարվեց Հայաստանում ախտաբանության արդիական խնդիրներին, HER2 ախտորոշման կարևորությանը կրծքագեղձի քաղցկեղի բուժման ռազմավարության մեջ, պրե-անալիտիկ լավագույն պրակտիկայի ազդեցությանը հիվանդների բուժման գործընթացի վրա և հարակից այլ թեմաներին: Կոնֆերանսում «HER2 ախտորոշումը կրծքագեղձի քաղցկեղի դեպքում՝ ախտաբանության արդիական խնդիրները Հայաստանում» խորագրով զեկույցով հանդես եկած Երևանի գլխավոր ախտաբան, «Հիստոջեն» կենտրոնի ղեկավար Արմեն Մխիթարյանը մեզ հետ զրույցում նկատեց.«Այն պահից, երբ Հայաստանում սկսեցին կրծքագեղձի իմունոհիստոքիմիական հետազոտություն կատարել, դեռ ոչ մի անգամ նման կազմով հյուրեր չէինք ունեցել արտասահմանից: Կարևոր հանդիպումներ էին հայ ուռուցքաբանների և հատկապես ախտաբանների համար: Հուսով ենք՝ նրանց այցը կօգնի մեզ քննարկել և ճիշտ ուղով գնալ՝ մուլտիդիսցիպլինար աշխատող թիմ և ռեֆերենս կենտրոններ կազմելու համար: Համենայն դեպս, նրանց կողմից պատրաստակամությունը կա, և մենք նույնպես շատ ուրախ ու ոգևորված ենք նրանց գալու առիթով»: Նրա փոխանցմամբ՝ արտասահմանցի մասնագետների այցերը շարունակական են լինելու՝ տարին երկու անգամ`փորձի փոխանակումն ու մասնագիտական լուրջ քննարկումները շարունակելու համար:
Ինչպե՞ս ապահովել ուռուցքների ճշգրիտ ախտորոշումը. Հայ և շվեյցարացի մասնագետների քննարկումները (ֆոտոշարք)
Հագեցած օրակարգով Հայաստանում էին հեղինակավոր շվեյցարական «Roche» (Ռոշ) ընկերության մասնագետները: Հայ ուռուցքաբանների և ախտաբանների հետ քննարկման առանցքային թեման ուռուցքների տարբերակիչ ճշգրիտ ախտորոշման մոտեցումներն են: Այցի շրջանակում հայ մասնագետների հետ առաջին հանդիպումը կայացավ նոյեմբերի 27-ին «Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնում:
Քննարկման ընթացքում «Roche» (Ռոշ) ընկերության մասնագետները ներկայացրին սկզբունքները, որոնցով առաջնորդվում են եվրոպացի մասնագետները ուռուցքների ախտորոշման ժամանակ: Հատուկ անդրադարձ եղավ նաև Ventana բրենդի նորագույն Benchmark GX սարքավորմանը, որը հնարավորություն է տալիս ամբողջությամբ ավտոմատացնել իմունոհիստոքիմիական հետազոտությունները, ինչը ուռուցքների տարբերակիչ ախտորոշման ժամանակ մարդկային սխալի գործոնը բացառելու ամենակարևոր նախապայմանն է: Ու սարքավորման շնորհանդեսի վայրը պատահական չէր ընտրված: «Հիստոջեն» պաթոլոգիայի հայ-գերմանական գիտագործնական կենտրոնը իրականացնում է հյուսվածքաբանական, բջջաբանական, իմունոհիստոքիմիական հետազոտություններ` գերժամանակակից սարքավորումներով և աշխարհահռչակ կազմակերպությունների կողմից արտադրված որակյալ նյութերով: Կենտրոնի սկզբունքն է վստահելի որակ, արագ ախտորոշում: Սա ապահովելու համար «Հիստոջեն»-ը արդեն իսկ մեծ ձեռքբերումներ ունի ախտորոշման գործընթացները ավտոմատացնելու գործում, իսկ մյուս տարեսկիզբ կենտրոնում կներդրվի նաև Benchmark GX-ը:
Նոյեմբերի 28-ին էլ կայացավ հայ և արտասահմանցի մասնագետների երկրորդ հանդիպումը`այս անգամ արդեն ընդլայնված կազմով: «HER2 ախտորոշման որակի օպտիմալացում» թեմայով կոնֆերանսը տեղի ունեցավ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, որտեղ անդրադարձ կատարվեց Հայաստանում ախտաբանության արդիական խնդիրներին, HER2 ախտորոշման կարևորությանը կրծքագեղձի քաղցկեղի բուժման ռազմավարության մեջ, պրե-անալիտիկ լավագույն պրակտիկայի ազդեցությանը հիվանդների բուժման գործընթացի վրա և հարակից այլ թեմաներին:
Կոնֆերանսում «HER2 ախտորոշումը կրծքագեղձի քաղցկեղի դեպքում՝ ախտաբանության արդիական խնդիրները Հայաստանում» խորագրով զեկույցով հանդես եկած Երևանի գլխավոր ախտաբան, «Հիստոջեն» կենտրոնի ղեկավար Արմեն Մխիթարյանը մեզ հետ զրույցում նկատեց.«Այն պահից, երբ Հայաստանում սկսեցին կրծքագեղձի իմունոհիստոքիմիական հետազոտություն կատարել, դեռ ոչ մի անգամ նման կազմով հյուրեր չէինք ունեցել արտասահմանից: Կարևոր հանդիպումներ էին հայ ուռուցքաբանների և հատկապես ախտաբանների համար: Հուսով ենք՝ նրանց այցը կօգնի մեզ քննարկել և ճիշտ ուղով գնալ՝ մուլտիդիսցիպլինար աշխատող թիմ և ռեֆերենս կենտրոններ կազմելու համար: Համենայն դեպս, նրանց կողմից պատրաստակամությունը կա, և մենք նույնպես շատ ուրախ ու ոգևորված ենք նրանց գալու առիթով»:
Նրա փոխանցմամբ՝ արտասահմանցի մասնագետների այցերը շարունակական են լինելու՝ տարին երկու անգամ`փորձի փոխանակումն ու մասնագիտական լուրջ քննարկումները շարունակելու համար: