Լրահոս

01.02.2010 13:52

Ալ. Իսկանդարյան. «Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում որոշակի ճգնաժամ է նկատվում»

Ալ. Իսկանդարյան. «Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում որոշակի ճգնաժամ է նկատվում»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ, Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ  ՀՀ ՍԴ որոշումից քիչ առաջ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում արդեն մի տեսակ ճգնաժամ էր նկատվում։

-Եթե որևէ մեկին թվում էր, որ այս գործընթացը հեշտ էր գնում, ապա հասկացվեց, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Բայց միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ համաձայն չեմ այն կարծիքների հետ, թե գործընթացը կանգնել է, և որ ամեն ինչ վերջացած է։ Ինձ թվում է՝ այս գործընթացն առաջ կգնա։ Կարող եմ նաև ասել, որ առաջ գնալու կամ չգնալու բանալին ո՛չ  Երևանում է, ո՛չ Բաքվում, ո՛չ Մոսկվայում և ոչ էլ Վաշինգտոնում։ Այն գտնվում է Թուրքիայում՝ Անկարայում,-նշել է նա։

Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ Թուրքիայում արձանագրությունների վավերացման-չվավերացման շուրջ կա ներքաղաքական կոնֆլիկտ, և հենց այդ կոնֆլիկտում է որոշվելու գործընթացի շարունակականությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։