Այս ձմեռ մինչև 30 աստիճան ցուրտ է սպասվում (տեսանյութ)
«Դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը միջինացված, ամսվա կտրվածքով լինելու է նորմայի սահմաններում»,-այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Այս մասին տեղեկացնում է a1plus.am-ը։
Անցյալ տարի Արարատյան դաշտում 60 օր եղավ սառը օդի լճացում: Այդպես պատահում է 50 տարին մեկ: «Այս տարի նույնպես առանձին օրեր կլինեն, որ Արարատյան դաշտում կլինի մառախուղ, որը նորմալ երևույթ է, սակայն անցյալ տարվա նման երկարատև չի լինելու»,-ասաց նա:
Ձմռանը Սյունիքի մարզը ամենատաքն է լինելու, քանի որ այն ամենահաճախն է ենթարկվում Իրանից և Իրաքից եկող տաք հոսանքների ազդեցությանը:

Մանրամասները՝ a1plus.am-ի տեսանյութում։