Լրահոս

29.11.2017 13:11


Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի և 2-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի և 2-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 30-ին՝ կեսօրից հետո, սպասվում է տեղումների դադար: Դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի և 2-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 3-4-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը սպասվում են տեղումներ, 30-ին՝ կեսօրից հետո, սպասվում է տեղումների դադար: Դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի նոյեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.90C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -11.00C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 2.10C

Այս խորագրի վերջին նյութերը