Դատարանում Սամվել Բաբայանի խոսքն էի լսում: Առաջին պահին մի տեսակ շոկ ապրեցի, երբ զգացի, որ մարդու ձայնը այն չէ, ձայնալարերի հետ կապված ակնհայտ խնդիր է առաջացել ու հնչերանգը խուլ է: Բայց հերոսը մնում է հերոս. ձայնի «տկարությունը» ոչինչ է հերոսի համար, որը տրամաբանված ու հիմնավորված խոսքը շարունակեց: Չի՛ պաշտպանվում, հակառակը՝ ցույց է տալիս ՀՀ արդարադատության համակարգի փտածությունը: Արցախի հերոսի խոսքում ուշագրավ դիտարկումների պակաս չկար: Բայց նախ ինձ հետաքրքրեց նրա այս միտքը՝ «Ես 1992-ի օգոստոսին եմ բանակի առաջին դեմքը դարձել:Հայաստանի պաշտպանության նախարարը հրաժարական էր տվել, Ղարաբաղի հրամանատարը, ով մինչև ինձ եղել է՝ Ջերմուկում բուժվում էր: Դեզերտիր էր, որին մինչև հիմա հերոս եք ներկայացնում տելեվիզորներով»: Փորձեցի մտաբերել, թե դեզերտիր ասելով, ում նկատի ունի Բաբայանը: Դեզերտիր, որին հիմա հերոսացնում են, իսկ իրական հերոսի դեմ կեղծ գործ են սարքել ու դատում են: Չմտաբերեցի: Ստիպված եղա բացել Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը: Գտա «ԼՂՀ ՊԲ մարտական ուղու պատմության համառոտ ուղեցույց» ծավալուն նյութը, որում ներկայացված է Ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքը: Ա՛յ, այստեղ ապշեցի: Ոչ այն պատճառով, որ Սամվել Բաբայանի ակնարկած դեզերտիրի անունը կարդացի, այլ որ՝ ոչ մի անուն չտեսա: Իրոք, ապշած եմ: Ինչպե՞ս է հնարավոր ԼՂՀ ՊԲ մարտական ուղու պատմությունը ներկայացնել առանց անունների: Պատերազմի տարբեր փուլերում ովքե՞ր են ղեկավարել այս կամ այն ռազմական գործողությունը, ովքե՞ր են ստանձնել այս կամ այն ուղղության հրամանատարությունը, ովքե՞ր են մշակել այս կամ այն պլանը և վերջապես՝ ովքեր են այդ տարիներին ղեկավարել պաշտպանության բանակը, կոմիտեն կամ նախարարությունը: Ոչ մի անուն նշված չէ պաշտոնական կայքում: Ա՛յ, քեզ բա՜ն: Այս ծավալուն հրապարակումը տեղադրվել է անցյալ տարվա ամռանը՝ հերոսների անունները միտումնավոր չհիշատակելու կամ մոռացության մատնելու հստակ նպատակադրումով (դե, արանքում էլ դեզերտիրների անունները չեն երևա): Պարզ է, թե այս դիրեկտիվը որ կենտրոնից է իջեցվել. մանր մարդկանց հանգիստ չեն տալիս հերոսների սխրանքները, իսկ ա՛յ, դեզերտիրներին կարող են հերոսացնել: Ամոթալի է..
Աբսուրդ․ Պատմությունից ջնջել են անունները
Դատարանում Սամվել Բաբայանի խոսքն էի լսում:
Առաջին պահին մի տեսակ շոկ ապրեցի, երբ զգացի, որ մարդու ձայնը այն չէ, ձայնալարերի հետ կապված ակնհայտ խնդիր է առաջացել ու հնչերանգը խուլ է:
Բայց հերոսը մնում է հերոս. ձայնի «տկարությունը» ոչինչ է հերոսի համար, որը տրամաբանված ու հիմնավորված խոսքը շարունակեց:
Չի՛ պաշտպանվում, հակառակը՝ ցույց է տալիս ՀՀ արդարադատության համակարգի փտածությունը:
Արցախի հերոսի խոսքում ուշագրավ դիտարկումների պակաս չկար:
Բայց նախ ինձ հետաքրքրեց նրա այս միտքը՝ «Ես 1992-ի օգոստոսին եմ բանակի առաջին դեմքը դարձել:Հայաստանի պաշտպանության նախարարը հրաժարական էր տվել, Ղարաբաղի հրամանատարը, ով մինչև ինձ եղել է՝ Ջերմուկում բուժվում էր: Դեզերտիր էր, որին մինչև հիմա հերոս եք ներկայացնում տելեվիզորներով»:
Փորձեցի մտաբերել, թե դեզերտիր ասելով, ում նկատի ունի Բաբայանը: Դեզերտիր, որին հիմա հերոսացնում են, իսկ իրական հերոսի դեմ կեղծ գործ են սարքել ու դատում են:
Չմտաբերեցի: Ստիպված եղա բացել Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը: Գտա «ԼՂՀ ՊԲ մարտական ուղու պատմության համառոտ ուղեցույց» ծավալուն նյութը, որում ներկայացված է Ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքը:
Ա՛յ, այստեղ ապշեցի: Ոչ այն պատճառով, որ Սամվել Բաբայանի ակնարկած դեզերտիրի անունը կարդացի, այլ որ՝ ոչ մի անուն չտեսա:
Իրոք, ապշած եմ:
Ինչպե՞ս է հնարավոր ԼՂՀ ՊԲ մարտական ուղու պատմությունը ներկայացնել առանց անունների:
Պատերազմի տարբեր փուլերում ովքե՞ր են ղեկավարել այս կամ այն ռազմական գործողությունը, ովքե՞ր են ստանձնել այս կամ այն ուղղության հրամանատարությունը, ովքե՞ր են մշակել այս կամ այն պլանը և վերջապես՝ ովքեր են այդ տարիներին ղեկավարել պաշտպանության բանակը, կոմիտեն կամ նախարարությունը:
Ոչ մի անուն նշված չէ պաշտոնական կայքում:
Ա՛յ, քեզ բա՜ն:
Այս ծավալուն հրապարակումը տեղադրվել է անցյալ տարվա ամռանը՝ հերոսների անունները միտումնավոր չհիշատակելու կամ մոռացության մատնելու հստակ նպատակադրումով (դե, արանքում էլ դեզերտիրների անունները չեն երևա):
Պարզ է, թե այս դիրեկտիվը որ կենտրոնից է իջեցվել. մանր մարդկանց հանգիստ չեն տալիս հերոսների սխրանքները, իսկ ա՛յ, դեզերտիրներին կարող են հերոսացնել:
Ամոթալի է..
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից