Ադրբեջանին է փոխանցվել օրերս միջդիրքային տարածքում հայտնաբերված ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դին
Նոյեմբերի 28-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի Երասխ-Սադարակ հատվածում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ ներկայացուցիչներին է փոխանցվել ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել էին ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների արդյունքում պարզվել էր, որ նշյալ զինծառայողը եղել է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում կատարած հանցագործությունից հետո դիմել էր փախուստի:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն