Լրահոս

28.11.2017 09:43


Գյումրիում 16-ամյա տղան «նստատեղի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Գյումրիում 16-ամյա տղան «նստատեղի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 26-ին, Գյումրի քաղաքի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» «նստատեղի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ մի երեխա է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կումայրի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Գյումրիի Օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 16-ամյա Հ. Գ.-ն է։ Հիվանդանոցում բժիշկները Ոստիկանությանը հայտնել են, որ երեխան ի վիճակի չէ բացատրություն տալու։

Կարճ ժամանակ անց Կումայրիի ոստիկանները օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզել են, որ Հ. Գ.-ին նույն օրը երեկոյան իրենց տան բակում կատակելիս իր մոտ եղած գրպանի ծալովի դանակով անզգուշաբար հարվածել է Գյումրի քաղաքի բնակիչ՝ տեղի թիվ 18 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 16-ամյա Դ. Պ.-ն։

Փաստի առթիվ ՈստիկանությանԿումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Դ. Պ.-ն հանձնվել է ծնողների հսկողությանը։

Այս խորագրի վերջին նյութերը