Անպատկառությունը հիմա շփոթվում է «գիտունիկության» հետ
Խելոք մարդկանց լսելը կարևոր է ու հաճելի: Գիտես, որ անպայման մի մի բան կավելացնես իմացածիդ: Յութուբում Դանիել Երաժշտի հետ մի հարցազրույցի տեսանյութ աչքովս ընկավ ու որոշեցի նայել-լսել: Աստված իմ, համբերությունս հազիվ 15 րոպե հերիքեց: Հեռուստաընկերություններից մեկի հաղորդման հեղինակը կամ լրագրողը արվեստագետին հրավիրել էր, որպեսզի ինքը պաթետիկ, անհոդաբաշխ նախադասությունների հեղեղ թափեր հյուրի գլխին: Աղջիկը 15 րոպե բլբլացնում էր ու հասկացա, որ նրա ուղեղում անհեթեթ մտքերն իրար քացի են տալիս. ոչինչ չգիտի, ոչնչից տեղյակ չէ, բայց առանց շունչ քաշելու անկապ կենացներ է ասում «հայ մշակույթի» մասին: Գաղափար չունի հյուրի ստեղծագործական գործունեության, առավելևս՝ հոգևոր երաժշտության մասին: Բայց դե, անպատկառությունը հիմա շփոթվում է «գիտունիկության» հետ ու էս աղջիկն էլ հենց այդ սկզբունքով անդադար խոսում ու խոսում է: Եվ առնվազն հինգ անգամ արտաբերեց մի զարհուրելի բառ, ասելով՝ «Մենք հեռվացել ենք...», «Հեռվանալով մենք կորցնում ենք ... ու նման բաներ... Ողբալի բառապաշար...Կարեկցեցի նրա հյուրին, որը լուռ նստած էր ու լսում էր այդ աղջկա դատարկախոսությունը: Լա՛վ, որտեղի՞ց են գտնում էս տեսակ անգետ չաչանակների ու հաղորդում վստահում: Գրեթե բոլոր ալիքներում նույն պատկերն է, դրա համար ես հայկական ոչ մի եթեր չեմ դիտում: «Հեռվացե՛ք» մեզանից ձեր տերերի հետ միասին, ա՛յ դատարկամիտ պաթոսիկներ, կորե՛ք մեր աչքից հեռու, ա՛յ թերուսներ, որ կարողանանք հայկական ալիքներ դիտել...
Անպատկառությունը հիմա շփոթվում է «գիտունիկության» հետ
Խելոք մարդկանց լսելը կարևոր է ու հաճելի: Գիտես, որ անպայման մի մի բան կավելացնես իմացածիդ:
Յութուբում Դանիել Երաժշտի հետ մի հարցազրույցի տեսանյութ աչքովս ընկավ ու որոշեցի նայել-լսել:
Աստված իմ, համբերությունս հազիվ 15 րոպե հերիքեց:
Հեռուստաընկերություններից մեկի հաղորդման հեղինակը կամ լրագրողը արվեստագետին հրավիրել էր, որպեսզի ինքը պաթետիկ, անհոդաբաշխ նախադասությունների հեղեղ թափեր հյուրի գլխին: Աղջիկը 15 րոպե բլբլացնում էր ու հասկացա, որ նրա ուղեղում անհեթեթ մտքերն իրար քացի են տալիս. ոչինչ չգիտի, ոչնչից տեղյակ չէ, բայց առանց շունչ քաշելու անկապ կենացներ է ասում «հայ մշակույթի» մասին: Գաղափար չունի հյուրի ստեղծագործական գործունեության, առավելևս՝ հոգևոր երաժշտության մասին:
Բայց դե, անպատկառությունը հիմա շփոթվում է «գիտունիկության» հետ ու էս աղջիկն էլ հենց այդ սկզբունքով անդադար խոսում ու խոսում է:
Եվ առնվազն հինգ անգամ արտաբերեց մի զարհուրելի բառ, ասելով՝ «Մենք հեռվացել ենք...», «Հեռվանալով մենք կորցնում ենք ... ու նման բաներ...
Ողբալի բառապաշար...Կարեկցեցի նրա հյուրին, որը լուռ նստած էր ու լսում էր այդ աղջկա դատարկախոսությունը:
Լա՛վ, որտեղի՞ց են գտնում էս տեսակ անգետ չաչանակների ու հաղորդում վստահում: Գրեթե բոլոր ալիքներում նույն պատկերն է, դրա համար ես հայկական ոչ մի եթեր չեմ դիտում:
«Հեռվացե՛ք» մեզանից ձեր տերերի հետ միասին, ա՛յ դատարկամիտ պաթոսիկներ, կորե՛ք մեր աչքից հեռու, ա՛յ թերուսներ, որ կարողանանք հայկական ալիքներ դիտել...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից