Այսօր կհրապարակվի Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատավճիռը
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կավարտվի ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատավարությունը։ Կհրապարակվի դատավճիռը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստում Սամվել Բաբայանը հանդես էր եկել խոսքով։
-Փորձել են Բաբայանին ներկայացնել կրիմինալ։ Ձե՛ր խնդիրն է։ Անկեղծ եմ ասում՝ արդարացման համար, փորձեմ ես չհասկանամ՝ պատվերը որտեղից է գալիս, էդ մարդը չեմ։ Շատ լավ գիտեմ՝ ոտքերը որտեղից են, ականջները՝ որտեղից։ Կարելի է օրենքը թեթև շրջանցել, բայց չի՛ կարելի տրորել, թքե՛լ պետության վրա։ Չի՛ կարելի ուղղակի, եթե ուզում եք պետություն դառնալ։ Բաբայանը մի տարի ավել նստի, մի տարի պակաս, դուք հարց չեք լուծելու։ Ինձ մեղավոր չեմ ճանաչում, ոչ մի դեպքում,-մասնավորապես հայտարարել էր Սամվել Բաբայանը։

7or.am