Լրահոս

27.11.2017 09:48


Ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կա 2 զոհ, 2 վիրավոր. մահացածները վերադառնում էին հարսանեկան արարողությունից

Ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կա 2 զոհ, 2 վիրավոր. մահացածները վերադառնում էին հարսանեկան արարողությունից

Նոյեմբերի 26-ին խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել են «Mercedes» մակնիշի 41 NX 001 համարանիշի և «Nissan Qashqai» մակնիշի 19 ՕՕ 048 համարանիշի ավտոմքենաները:

Վիրավորներին և մահացածներին «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Սևանի հրշեջ-փրկարարները՝ ճանապարհային ոստիկանների հետ:

Դեպքի վայր ժամանած՝ մահացածների հարազատները ասում էին, որ նրանք աշխատում էին ոստիկանության Մարտունու բաժնում և վերադառնալիս են եղել հարսանեկան արարողությունից:

Սևանի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Mercedes-ը վարել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 25-ամյա Մարատ Կիրակոսյանը, Nissan-ը վարել է Երևան քաղաքի Ազատության պողոտայի բնակիչ, 57-ամյա Արմեն Կիրակոսյանը: Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Մ. Կիրակոսյանը, ուղևոր, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչ, 28-ամյա Գրիգոր Կարապետյանը տեղում մահացել են, Nissan-ի վարորդ Ա. Կիրակոսյանը տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր, Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի բնակիչ, 56-ամյա Կարեն Մամիկոնյանը տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Պարզվել է, նաև, որ մահացածներից Մ. Կիրակոսյանը աշխատում էր Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Ոստիկանության Մարտունու բաժնում՝ որպես ձերբակալվածների պահման վայրում ոստիկան, կոչումով՝ Ոստիկանության կրտսեր սերժանտ էր, իսկ Գ. Կարապետյանը աշխատում էր Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Ոստիկանության Մարտունու բաժնում՝ որպես հերթապահի օգնական, կոչումով՝ Ոստիկանության ավագ սերժանտ էր:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը