Լրահոս

26.11.2017 11:46


Գավառում 46-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է շինության պատին. նրա դին դուրս են բերել փրկարարները

Գավառում 46-ամյա վարորդը Ford Transit-ով բախվել է շինության պատին. նրա դին դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Գավառ քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Մարտին Դվոյանը իր վարած Ford Transit մակնիշի 34 ԼR 086 համարանիշի ավտոմեքենայով Ազատության փողոցում՝ Գավառի պետական համալսարանի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում դին ավտոմեքենայից դուրս են բերել Գավառի հրշեջ-փրկարարները, տեղում մահացել է։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկի օգնությամբ տեղափոխվել է Ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը