Է. Շարմազանով. «Թուրքիայի վարչապետը հանդես է եկել մի շարք անհեթեթ հայտարարություններով»
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի վերջին հայտարարություններին՝ Հայաստանի հանրապետական կուսակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը«7օր»-ին ասել է.
-Վերջին մի քանի օրերի ընթացքում Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես եկավ մի շարք անհեթեթ հայտարարություններով։
Է. Շարմազանովը նախ անդրադարձել է «Euronews»-ին տված Ռ. Էրդողանի հարցազրույցին, որտեղ նա ասել է, թե Թուրքիան կատարում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի հետ կապված իր բոլոր պարտավորությունները։
-Սա, կարծում եմ, բացահայտ անհեթեթություն է և սուտ, որովհետև այս գործընթացին քիչ թե շատ ծանոթ ցանկացած անկախ փորձագետ վստահ կարող է ասել, թե ինչպիսի ձգձգումների տարավ Թուրքիան և ինչ նախապայմաններով է խոսում,- ասել է ՀՀԿ մամուլի խոսնակը։
Է. Շարմազանովը նաև անդրադարձել է TRT պետական հեռուստաալիքի եթերում հնչած Թուրքիայի վարչապետի այն խոսքերին, որ Հայաստանի սահմանադրական դատարանի որոշմամբ փոխվել կամ վերանայվել են արձանագրությունների տեքստերը։
-Դա բացահայտ սուտ է, և ոչ դիվանագիտական տերմինով պետք է ասեմ, որ մի քիչ էլ բարոյական չէ։ Նման արտահայտությունները կարծիք են ստեղծում, որ խոսում է ոչ թե մի երկրի վարչապետ կամ քաղաքական գործիչ, այլ անորակ ագրոնոմ։
Էրդողանը նաև հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հարցում անփութություն են դրսևորում։ Նրա խոսքերով՝ Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանն այսօրվա խնդիրները չէին ունենա, եթե վերջին 20 տարվա ընթացքում ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան անհրաժեշտ միջոցներ ձեռնարկած լինեին։
«ՄԱԿ-ը Հայաստանին օկուպանտ է ճանաչել։ Խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ վերջ դրվի այդ օկուպացիային»,- ասել է թուրք վարչապետը։
-Նման անհեթեթությունն ու սուտը ես չեմ կարող ասել՝ որտեղիցէ։ Երևի թե պարոն Էրդողանը հիշողության կորստով է տառապում և Թուրքիան խառնել է Հայաստանի հետ, որովհետև ՄԱԿ-ի որոշում կա, (եթե օկուպանտի մասին է խոսքը, ապա բոլորն էլ գիտեն), որ Թուրքիան Կիպրոսի 38%-ը բռնազավթել է և անկախ երկրի վրա է հարձակվել, նրա սուվերենության վրա ոտնձգություն կատարել։ Այս ամենը, կարծում եմ, տգիտության և անհեթեթության ժանրերից է։
Թուրքիայի վարչապետը հայտարարել է նաև, որ այսօր Թուրքիայում 170 հազ հայաստանցի փախստական է բնակվում, և որ նրանցից ընդամենը 70 հազարն է Թուրքիայի քաղաքացի։
«Մենք դա չենք նկատում, որովհետև չենք ցանկանում ավելորդ խոչընդոտներ ունենալ»,- նշել է Էրդողանը՝ հավելելով, որ Հայաստանը Թուրքիայի այդ ջանքերին դրականորեն չի պատասխանում։
Վերոնշյալ հայտարարությունն էլ, ըստ Է. Շարմազանովի, իրականությանը չի համապատասխանում։
-Որքան Թուրքիան քաղաքական ապտակներ է ստանում, և միջազգային հանրության կոմից ավելանում են ճնշումները, Էրդողանի աչքին հայերը Թուրքիայում շատանում են։ Մինչ այդ 50 հազ էր ասում, հետո՝ 75 հազ, հիմա՝ 170 հազ։ Մի քանի օրից կարող է՝ հայերն աչքին 1 մլնի-ի հասնեն,- արձագանքել է ՀՀԿ մամուլի խոսնակը։
Է. Շարմազանով. «Թուրքիայի վարչապետը հանդես է եկել մի շարք անհեթեթ հայտարարություններով»
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի վերջին հայտարարություններին՝ Հայաստանի հանրապետական կուսակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «7օր»-ին ասել է.
-Վերջին մի քանի օրերի ընթացքում Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես եկավ մի շարք անհեթեթ հայտարարություններով։
Է. Շարմազանովը նախ անդրադարձել է «Euronews»-ին տված Ռ. Էրդողանի հարցազրույցին, որտեղ նա ասել է, թե Թուրքիան կատարում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի հետ կապված իր բոլոր պարտավորությունները։
-Սա, կարծում եմ, բացահայտ անհեթեթություն է և սուտ, որովհետև այս գործընթացին քիչ թե շատ ծանոթ ցանկացած անկախ փորձագետ վստահ կարող է ասել, թե ինչպիսի ձգձգումների տարավ Թուրքիան և ինչ նախապայմաններով է խոսում,- ասել է ՀՀԿ մամուլի խոսնակը։
Է. Շարմազանովը նաև անդրադարձել է TRT պետական հեռուստաալիքի եթերում հնչած Թուրքիայի վարչապետի այն խոսքերին, որ Հայաստանի սահմանադրական դատարանի որոշմամբ փոխվել կամ վերանայվել են արձանագրությունների տեքստերը։
-Դա բացահայտ սուտ է, և ոչ դիվանագիտական տերմինով պետք է ասեմ, որ մի քիչ էլ բարոյական չէ։ Նման արտահայտությունները կարծիք են ստեղծում, որ խոսում է ոչ թե մի երկրի վարչապետ կամ քաղաքական գործիչ, այլ անորակ ագրոնոմ։
Էրդողանը նաև հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հարցում անփութություն են դրսևորում։ Նրա խոսքերով՝ Թուրքիան, Ադրբեջանը և Հայաստանն այսօրվա խնդիրները չէին ունենա, եթե վերջին 20 տարվա ընթացքում ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան անհրաժեշտ միջոցներ ձեռնարկած լինեին։
«ՄԱԿ-ը Հայաստանին օկուպանտ է ճանաչել։ Խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ վերջ դրվի այդ օկուպացիային»,- ասել է թուրք վարչապետը։
-Նման անհեթեթությունն ու սուտը ես չեմ կարող ասել՝ որտեղից է։ Երևի թե պարոն Էրդողանը հիշողության կորստով է տառապում և Թուրքիան խառնել է Հայաստանի հետ, որովհետև ՄԱԿ-ի որոշում կա, (եթե օկուպանտի մասին է խոսքը, ապա բոլորն էլ գիտեն), որ Թուրքիան Կիպրոսի 38%-ը բռնազավթել է և անկախ երկրի վրա է հարձակվել, նրա սուվերենության վրա ոտնձգություն կատարել։ Այս ամենը, կարծում եմ, տգիտության և անհեթեթության ժանրերից է։
Թուրքիայի վարչապետը հայտարարել է նաև, որ այսօր Թուրքիայում 170 հազ հայաստանցի փախստական է բնակվում, և որ նրանցից ընդամենը 70 հազարն է Թուրքիայի քաղաքացի։
«Մենք դա չենք նկատում, որովհետև չենք ցանկանում ավելորդ խոչընդոտներ ունենալ»,- նշել է Էրդողանը՝ հավելելով, որ Հայաստանը Թուրքիայի այդ ջանքերին դրականորեն չի պատասխանում։
Վերոնշյալ հայտարարությունն էլ, ըստ Է. Շարմազանովի, իրականությանը չի համապատասխանում։
-Որքան Թուրքիան քաղաքական ապտակներ է ստանում, և միջազգային հանրության կոմից ավելանում են ճնշումները, Էրդողանի աչքին հայերը Թուրքիայում շատանում են։ Մինչ այդ 50 հազ էր ասում, հետո՝ 75 հազ, հիմա՝ 170 հազ։ Մի քանի օրից կարող է՝ հայերն աչքին 1 մլնի-ի հասնեն,- արձագանքել է ՀՀԿ մամուլի խոսնակը։
Արեգնազ Մանուկյան