Լրահոս

25.11.2017 19:38


43-ամյա ՍՊԸ-ի տնօրենը Գարեջրի գործարանի տարածքում կացնով հարվածել է 56-ամյա քաղաքացու գլխին

43-ամյա ՍՊԸ-ի տնօրենը Գարեջրի գործարանի տարածքում կացնով հարվածել է 56-ամյա քաղաքացու գլխին

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 22:00-ի սահմաններում Ստեփանավանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Ստեփանավանի բաժի հայտնել են, որ «գլխի գագաթածոծրակային շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ ովքեր պարզել են, որ վիրավորը Ստեփանավան քաղաքի Գործարարների փողոցի բնակիչ, 56-ամյա Սեյրան Գրիգորյանն է:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21:00-ի սահմաններում նշված փողոցի հարևանությամբ գտնվող նախկին Գարեջրի գործարանի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 43-ամյա Արտաշես Ջանջուղազյանի միջև: Վերջինս կասկածվում է Ս. Գրիգորյանի գլխին կացնով հարվածելու մեջ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ջանջուղազյանը «Սանասար Ջանջուղազյան» ՍՊԸ-ի տնօրենն է:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը