Քաղաքական

24.11.2017 19:10


Ստորագրվեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը (լրացված)

Ստորագրվեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը (լրացված)

Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում այսօր ստորագրվեց Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը: Այն ստորագրեցին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին:

Համաձայնագիրը ստորագրվեց Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ։

***

Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵՄ Եվրոպական հանձնաժողովի շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության ավիացիոն համաձայնագրերի վարչության ղեկավար Կառլոս Բերմեջո Ակոստայի ներկայությամբ՝ Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և ԵՀ շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության կողմից գլխավոր բանակցող Կլաուս Գեյլը նախաստորագրեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին Համաձայնագիրը»։

***

Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերությւան համաձայնագրի ստորագրումը ցույց է տալիս Եվրոպական միության կողմից համագործակցության պատրաստակամությունը: ԵՄ ԱԼԳ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում այդ մասին ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

«Եվրոպական միությունն այդ հարցվում կարող է օգտակար լինել, սակայն կայունությունը հարկավոր է տանը սկսել: Մարդիկ պետք է ունենան կրթություն, աշխատանք և ապրեն ուժեղ տնտեսության պայմաններում»,- նշել է Յունկերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը