Երևանում կողոպուտի են ենթարկել «Հայփոստ»-ի աշխատակցին՝ հափշտակելով կես միլիոն դրամ
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, կողոպուտի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 2/2 հասցեի մոտ 2 հոգի դիմակավորված հարձակվել են Արցախի փողոցի բնակիչ, 58-ամյա Զոյա Ավագյանի վրա և քաշել- պոկելու միջոցով բացահայտ հափշտակել են պայուսակը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրենց սև գործն անելուց հետո նրանք դիմել են փախուստի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տուժածը աշխատում է «Հայփոստ-53» ՓԲԸ-ում՝ որպես փստատար, հափշտակված պայուսակում էլ եղել է մոտ 510 հազար դրամ: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Խաչատրյանի կողմից կողոպուտի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և գողունը հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։