Լրահոս

24.11.2017 16:15


Ավազակային հարձակում Երևանում. էլեկտրահարել են 84–ամյա տղամարդուն, մտցրել տուն, ծեծի ենթարկել ու գումար հափշտակել

Ավազակային հարձակում Երևանում. էլեկտրահարել են 84–ամյա տղամարդուն, մտցրել տուն, ծեծի ենթարկել ու գումար հափշտակել

shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավազակային հարձակման հատկանիշներով նախաքննություն է սկսվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 23-ին, Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 7-րդ փողոցի տներից մեկի բնակչի՝ 84-ամյա Յուրա Կ.-ի վրա են հարձակվել իրեն 2 անծանոթ և տան մուտքի մոտ տուժողի կյանքի առողջության համար բռնություն գործադրելով՝ էլեկտրահարող սարքով պարանոցի շրջանում էլեկտրահարել են ու մտցրել տուն, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին և պահանջել գումար: Իրենց սև գործը անելուց հետո հափշտակել են տուժածի դրամանապանակը և դիմել փախուստի:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են ահրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գորոծողություններ՝ ստահակների անձը պարզելու, նրանց և տուժածի գողացված գումարը հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը