Քաղաքական

24.11.2017 13:28


Սերժ Սարգսյան․ «Ո՞վ պետք է ընդունի Ադրբեջանի այդ դժվար ձևակերպումները»

Սերժ Սարգսյան․ «Ո՞վ պետք է ընդունի Ադրբեջանի այդ դժվար ձևակերպումները»

Սերժ Սարգսյանը չի կիսում մտահոգությունները, թե Ադրբեջանը կարող է բարդություններ ստեղծել Եվրամիության արևելյան գործընկերության գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի ձևակերպումների շուրջ համաձայնության հասնելու հարցում։

Նա Բրյուսելում «Ազատության» հարցին ի պատասխան ասել է, որ գագաթնաժողովը այն տեղը չէ, որտեղ պետք է քննարկվի ղարաբաղյան խնդիրը։

«Ադրբեջանը կարող է առաջ մղել, բայց ո՞վ պետք է ընդունի այդ դժվար ձևակերպումները։ Սա մեկ, ես չեմ կարծում, որ Արևելյան գագաթնաժողովն այն հարթակն է, որտեղ պետք է քննարկենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները։ Ղարաբաղի խնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, և Եվրամիությունն ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Դա ամբողջովին մեզ բավարարում է», -ասել է Սերժ Սարգսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը