Սանհանգույց տեղափոխելու խնդրանքը ցավագին ընդունելով` ծեծելով սպանել է մշտական բնակության վայր չունեցողին
Մշտական բնակության վայր չունեցող անձի կողմից նույնպիսի վիճակում գտնվող անձի սպանության գործով այսօր հարցաքննվեց վկան, ով ճանաչել է և՛ տուժողին, և՛ ամբաստանյալին: Վկան, ըստ նրա ցուցմունքի, չի տեսել սպանության պահը, սակայն տեսել է տուժողին ստվարաթղթի վրա պառկած, բաց աչքերով:
Նախաքննական և դատաքննական ցուցմունքներում առկա էական հակասությունների պատճառով հրապարակվեց նախաքննական ցուցմունքը: Պարզվեց, որ վկան ոչ թե չշահագործվող շինության կողքով անցնելիս է տեսել տուժողին՝ բաց աչքերով պառկած, այլ մտել է շինություն և տեսել, թե ինչպես է ամբաստանյալը քաշ տալով բերում տուժողին:
Վկան՝ ի պատասխան դատարանի ճշտող հարցի, հայտնեց, որ պնդում է իր նախաքննական ցուցմունքը:
Ըստ մեղադրանքի՝ Նորայր Ավագյանը 2016թ. հոկտեմբերի 17-ին ժամը 16:00-ի սահմաններում, Վաղարշակ Ասլանյանի հետ գտնվելով չշահագործվող շինությունում, Վ.Ասլանյանին սանհանգույց տեղափոխելու վերջինիս խնդրանքը ցավագին ընդունելով` քաշելով նրան բազմոցից գցել է գետնին: Դրանից հետո քարշ տալով տարել է հարակից սենյակ, որտեղ նրան ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Վ.Ասլանյանի կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգանին` գլխին, ապա բռնել Վ.Ասլանյանի ուսերից, գլխի հատվածով մի քանի անգամ հարվածել է սալիկապատ հատակին, ինչի հետևանքով Վ.Ասլանյանը ստացել է մահվան հետ անմիջական պատճառական կապի մեջ գտնվող փակ, բութ գանգուղեղային վնասվածք, ինչպես նաև մահվան հետ պատճառական կապի մեջ չգտնվող առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Այնուհետև մտածելով, որ Վ.Ասլանյանը մահացել է, դիակը տեղափոխել է հարակից սենյակ և այն տեղավորելով հատակին դրված ստվարաթղթի վրա` հեռացել է:
Ն.Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն:

Աղբյուրը` Փաստինֆո