Քաղաքական

24.11.2017 09:14


«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոն․ հավաքվել է 12.505.456 մլն դոլար (լրացված)

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոն․ հավաքվել է 12.505.456  մլն դոլար (լրացված)

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ի ընթացքում արձանագրվել է 12.505.456 մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում։ Այս տարի Հեռուստամարաթոնն անց էր կացվում «Բերքառատ Արցախ» խորագրով։ Հայաստան համահայկական հիմնադրամից նշում են, որ ստացված գումարն ուղղվելու է Արցախի տարածքում խորքային հորերի հորատմանն ու նոր ոռոգման ցանցի կառուցմանը և Արցախում արևային էներգետիկ կայաններ տեղակայելուն։

Այս տարվա խոշոր բարերաներն են.

Անանուն բարերար /ԱՄՆ/- 2.500.000 ԱՄՆ դոլար

Սամվել Կարապետյան- 2.250.000 ԱՄՆ դոլար

Զանգեզուրի Պղնձամոլիբդենային գործարան- 350.000 ԱՄՆ դոլար

Սամվել Ալեքսանյան- 200.000 ԱՄՆ դոլար

Վարդանյանների ընտանիք- 125.000 ԱՄՆ դոլար

Վարուժան Գրիգորյան- 100.000 ԱՄՆ դոլար

Բարսեղ Բեգլարյան-100.000 ԱՄՆ դոլար

Անանուն բարերար /ԱՄՆ/-100.000 ԱՄՆ դոլար

Բաղդասարյանների ընտանիք-/ԱՄՆ/-100.000 ԱՄՆ դոլար

Հենրիկ Տեր-Ղուկասյան /Իրան/- 100.000 ԱՄՆ դոլար

Վալեքս Գրուպ- 100.000 ԱՄՆ դոլար

Վահե Կարապետյան- 60.000 ԱՄՆ դոլար

Ժան Մարի Ատամիան- 50.000 ԱՄՆ դոլար

Ալբերտ Բոյաջյան-50.000 ԱՄՆ դոլար

2016թ․ «Իմ Արցախը» խորագրով անցկացված հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակվել էր 15 428 777 ԱՄՆ դոլար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը