Երևանում բախվել են քար տեղադրողի Lexus-ը և «Բեգլարյան» ԲԿ-ի բաժնի վարիչի KIA-ն
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի թից 19 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի բնակիչ՝ 38-ամյա Արման Սարգսյանի վարած Lexus մակնիշի 77 GG 577 համարանիշի և Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցի բնակիչ՝ 42-ամյա Իզաբելա Բեգլարյանի վարած KIA մակնիշի 55 DD 545 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով KIA-ի վարորդ Ի. Բեգլարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ Ա. Սարգսյանն աշխատում է «Կեռպեդանս» ՍՊԸ-ում քար տեղադրող, իսկ KIA-ի վարորդ Ի. Բեգլարյանը աշխատում է «Բեգլարյան» բժշկական կենտրոնի բաժնի վարիչ, ում հայրը՝ Գագիկ Բեգլարյանը, նշված ԲԿ-ի տնօրենն է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։