Լրահոս

01.02.2010 09:41

Ռ. Մորնինգսթար. «ԱՄՆ-ն հայ–թուրքական հարաբերությունների պատճառով չի հրաժարվի էներգետիկական միջանցքից»

Ինչպես հաղորդում է «АТ»-ն ԱՄՆ նախագահի Եվրասիական էներգետիկական հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարը պատասխանելով լրագրողի այն հարցին, թե պատրա՞ստ է, արդյոք, ԱՄՆ-ն հանուն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հրաժարվել «Հարավային միջանցքից»՝ ասել է հետևյալը։

-Մենք միամիտ չենք և հասկանում ենք, որ այսօր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ կապված գործընթացները հանդիսանում են թուրք-ադրբեջանական հարաբերությունների մաս։ ԱՄՆ-ն Անկարայի և Երևանի հարաբերությունների պատճառով չի հրաժարվի էներգետիկական միջանցքից»:

Ռիչարդ Մորնինգսթարի խոսքերով՝ Վաշինգտոնը պաշտպանում է Կասպից ծովից Եվրոպա բնական գազի պաշարների արտահանման համար նախատեսված նոր միջանցքի բացումը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։