-Այս տարածաշրջանում կան ուժեր, որոնք ուզում են սրել հայ-վրացական հարաբերությունները։ Իմ դիտարկումների արդյունքները ցույց են տվել, որ միակ ուժերը ադրբեջանական և թուրքական ծառայություններն են,- «Ազդակ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Ազգային ժողովի պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» ՀԿ նախագահության անդամ Հայկ Սանոսյանը։ Դրա հետ կապված «7 օր»-ը նշեց, որ, բացի արտաքին պատճառներից կան նաև հարաբերությունները սրող ներքին պատճառներ։ Օրինակ այն, որ հենց իր եղբայրն էր զբաղվում Ջավախքում մեծ աղմուկ բարձրացրած Բոգդանովկայի քրեակատարողական հիմնարկի կառուցման աշխատանքներով։ Հենց այդ պատճառով էին նաև լուրեր շրջանառվում, թե ինքը՝ Հայկ Սանոսյանը, հանդիսանում է վրացական հատուկ ծառայությունների «ագենտ»։ Այս ամենին պատգամավորը պատասխանել է, որ այժմ կալանավայրի շինարարական աշխատանքները կանգնեցված են, սակայն ոչ թե բարձրացրած աղմուկի, այլ ֆինանսական խնդիրների պատճառով։ Իսկ ինչ վերաբերվում է «ագենտ» լինելուն, ապա «դա բամբասանք և հերյուրանք է, պարզապես մենք ունենք լավ մարդկային հարաբերություններ վրաստանի իշխանությունների հետ։ Մենք կարող ենք իրար հետ հաց ուտել, խնջույք անել և շատ հարցեր լուծվում են հենց նման հարաբերությունների արդյունքում։ Հիմա որ Ջավախքը գազաֆիկացվում է դա ինչի՞ արդյունք է, կարող ա՞ մեր սիրուն աչքերի համար է գազաֆիկացվում»։
«7 օր»-ի հարցին, թե ինչու՞ «Վիրահայերի միասնությունը» մասնակցություն չի ունեցել Վրաստանում վերջերս ապօրինի ձերբակալությունների դեմ ջավախահայության բողոքի ակցիային, պատգամավորը պատասխանել է.
- Ես այդ ակցիաները լուրջ չեմ համարում։ Եթե այդ հարցը շատ լուրջ լիներ, բնականաբար մեր կազմակերպությունը կունենար իր մասնակցությունը։ Ինձ թվում է այդ ակցիաները թատերական բեմականացման նման մի բան են։
Նա նաև նշել է, որ ազգային խնդիրներ հայ-վրացական հարաբերություններում չկան, և որ գոյություն ունեցող խնդիրները սոցիալ-տնտեսական բնույթի են։ Չժխտելով, սակայն, որ երկու պետությունների հարաբերություններում ժամանակ առ ժամանակ նկատվում է վատթարացում, Հ. Սանոսյանն ասել է, որ դա պայմանավորված է նաև օբյեկտիվ պատճառներով։ Այդ պատճառներից մեկն այն է, որ Վրաստանը տնտեսապես ավելի մեծ կախում ունի Թուրքիայից և Ադրբեջանից, «ինչի շնորհիվ երբեմն նկատվում են սիրաշահման քաղաքականության երանգներ»։
Նրա կարծիքով, այն ուժերը, օրինակ՝ ՀՅԴ-ն, որոնք մշտապես ուշադրության կենտրոնում են պահում Ջավախքում ազգային խնդիրների գոյության փաստը, զբաղվում են այդ խնդրի շահարկմամբ։ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, ումն առաջարկեցինք մեկնաբանելՀ.Սանոսյանի խոսքը, առաջարկեց նույն Սանոսյանին «գնալ Ախալքալաք ու Ախալցիխա, հավաքել տեղի ժողովրդին և իրենց առջև նման հայտարարություններ անել»։
Լրագրողի այն հարցին, թե ինչու՞ է օրինակ ԱԺ մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը Ջավախքում առկա խնդիրների վերաբերյալ բացառապես այլ կարծիք հայտնում, բանախոսը պատասխանել է, որ Շիրակ Թորոսյանին, երևի թե, ավելի ձեռնտու է այդպիսի բաներ ասելև «իրեն դա է պետք, այդպես ա ներկայացնում»։
- Շահարկում բառը շատ ծիծաղելի եմ համարում, անհեթեթ է նման արտահայտություններ անելը։ Նշանակում է ես իմ հայրենիքի մասին չպետք է խոսեմ, վախենալով, որ ինձ շահարկման մե՞ջ կմեղադրեն։ Ազգային խնդիրներ իհարկե կան, այդ խնդիրների մասին արդեն խոսում է ամբողջ հանրությունը։ Ջավախքում ազգային հասարակական գործիչների ապօրինի ձերբակալումներն ու հետապնդումները, հայկական եկեղեցիների վրացականացումը, հայ-վրացական սահմանին Ջավախքի անցման կետում արհեստական խոչնդոտների ստեղծումը, մի՞թե սրանք ազգային խնդիրներ չեն,- Հայկ Սանոսյանի խոսքերին «7 օր»-ի հետ հեռախոսազրույցում այսպես պատասխանեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ նույն խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը։
Հայկ Սանոսյան. «Դա բամբասանք և հերյուրանք է...»
-Այս տարածաշրջանում կան ուժեր, որոնք ուզում են սրել հայ-վրացական հարաբերությունները։ Իմ դիտարկումների արդյունքները ցույց են տվել, որ միակ ուժերը ադրբեջանական և թուրքական ծառայություններն են,- «Ազդակ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Ազգային ժողովի պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» ՀԿ նախագահության անդամ Հայկ Սանոսյանը։ Դրա հետ կապված «7 օր»-ը նշեց, որ, բացի արտաքին պատճառներից կան նաև հարաբերությունները սրող ներքին պատճառներ։ Օրինակ այն, որ հենց իր եղբայրն էր զբաղվում Ջավախքում մեծ աղմուկ բարձրացրած Բոգդանովկայի քրեակատարողական հիմնարկի կառուցման աշխատանքներով։ Հենց այդ պատճառով էին նաև լուրեր շրջանառվում, թե ինքը՝ Հայկ Սանոսյանը, հանդիսանում է վրացական հատուկ ծառայությունների «ագենտ»։ Այս ամենին պատգամավորը պատասխանել է, որ այժմ կալանավայրի շինարարական աշխատանքները կանգնեցված են, սակայն ոչ թե բարձրացրած աղմուկի, այլ ֆինանսական խնդիրների պատճառով։ Իսկ ինչ վերաբերվում է «ագենտ» լինելուն, ապա «դա բամբասանք և հերյուրանք է, պարզապես մենք ունենք լավ մարդկային հարաբերություններ վրաստանի իշխանությունների հետ։ Մենք կարող ենք իրար հետ հաց ուտել, խնջույք անել և շատ հարցեր լուծվում են հենց նման հարաբերությունների արդյունքում։ Հիմա որ Ջավախքը գազաֆիկացվում է դա ինչի՞ արդյունք է, կարող ա՞ մեր սիրուն աչքերի համար է գազաֆիկացվում»։
«7 օր»-ի հարցին, թե ինչու՞ «Վիրահայերի միասնությունը» մասնակցություն չի ունեցել Վրաստանում վերջերս ապօրինի ձերբակալությունների դեմ ջավախահայության բողոքի ակցիային, պատգամավորը պատասխանել է.
- Ես այդ ակցիաները լուրջ չեմ համարում։ Եթե այդ հարցը շատ լուրջ լիներ, բնականաբար մեր կազմակերպությունը կունենար իր մասնակցությունը։ Ինձ թվում է այդ ակցիաները թատերական բեմականացման նման մի բան են։
Նա նաև նշել է, որ ազգային խնդիրներ հայ-վրացական հարաբերություններում չկան, և որ գոյություն ունեցող խնդիրները սոցիալ-տնտեսական բնույթի են։ Չժխտելով, սակայն, որ երկու պետությունների հարաբերություններում ժամանակ առ ժամանակ նկատվում է վատթարացում, Հ. Սանոսյանն ասել է, որ դա պայմանավորված է նաև օբյեկտիվ պատճառներով։ Այդ պատճառներից մեկն այն է, որ Վրաստանը տնտեսապես ավելի մեծ կախում ունի Թուրքիայից և Ադրբեջանից, «ինչի շնորհիվ երբեմն նկատվում են սիրաշահման քաղաքականության երանգներ»։
Նրա կարծիքով, այն ուժերը, օրինակ՝ ՀՅԴ-ն, որոնք մշտապես ուշադրության կենտրոնում են պահում Ջավախքում ազգային խնդիրների գոյության փաստը, զբաղվում են այդ խնդրի շահարկմամբ։ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, ումն առաջարկեցինք մեկնաբանել Հ.Սանոսյանի խոսքը, առաջարկեց նույն Սանոսյանին «գնալ Ախալքալաք ու Ախալցիխա, հավաքել տեղի ժողովրդին և իրենց առջև նման հայտարարություններ անել»։
Լրագրողի այն հարցին, թե ինչու՞ է օրինակ ԱԺ մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը Ջավախքում առկա խնդիրների վերաբերյալ բացառապես այլ կարծիք հայտնում, բանախոսը պատասխանել է, որ Շիրակ Թորոսյանին, երևի թե, ավելի ձեռնտու է այդպիսի բաներ ասել և «իրեն դա է պետք, այդպես ա ներկայացնում»։

Արփի Բեգլարյան