Լրահոս

23.11.2017 11:20


Ավազակային հարձակումներ Երևանում. թիրախում երիտասարդ աղջիկներն են եղել

Ավազակային հարձակումներ Երևանում. թիրախում երիտասարդ աղջիկներն են եղել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 21-ին ավազակային հարձակման դեպքեր են տեղի ունեցել Երևանում, որոնց զոհերը երիտասարդ աղջիներ են եղել։ Ժամը 15։20-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Կասկադ համալիրի աստիճանների վերին անկյունային հատվածում անհայտ անձը դանակի սպառնալիքի տակ հափշտակել է Երևանի բնակչուհի՝ 18-ամյա Անահիտ Միրզախանյանին պատկանող «Սամսունգ 5Ա» տեսակի բջջային հեռախոսը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավազակային հարձակման ժամանակ վնասvել է աղջկա ձեռքը և պատճառvել մոտ 240 հազար դրամի վնաս։

Ժամը 18։20-ի սահմաններում անհայտ անձը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի շենքերից մեկի շքամուտքում գիշերը ժամը 04։00-ի սահմաններում դանակի սպառնալիքի տակ հափշտակել է նույն շենքի բնակչուհի՝ 29-ամյա Ելենա Մնացականյանի ոսկյա և արծաթյա զարդերը, նրա մոտ եղած գումարը և iPhone տեսակի բջջային հեռախոսը։

Հանցագործության 2 փաստերով Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը