Վրաերթի են ենթարկվել 73-ամյա, 46-ամյա, 14-ամյա և 13-ամյա քաղաքացիներ
Նոյեմբերի 20-ին, ժամը 7.10-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 196 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 73-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 17.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բ.Մուրադյան փողոցի թիվ 2/7 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու, ապա բախվել մայթեզրին կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո ավտոմեքենաները բախվել են Բ.Մուրադյան փողոցի թիվ 2/7 հասցեի պատին ու երկաթե դարպասին:
«ԲՄՎ»-ի վարորդը և վրաերթի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 18.00-ին, «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 79 շենքի դիմաց` հետիոտնի համար նախատեսված անցումի վրա, վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա և հեռացել: Աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն հրաժարվել է բուժզննումից: Նույն օրը, ժամը 19.20-ին, Հալաբյան փողոցի սկզբնամասից ավտոմեքենայով հանդերձ ոստիկանները բերման են ենթարկել վարորդին: Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 9.00-ի սահմաններում, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա և տեղափոխել նրան հիվանդանոց:
Վրաերթի են ենթարկվել 73-ամյա, 46-ամյա, 14-ամյա և 13-ամյա քաղաքացիներ
Նոյեմբերի 20-ին, ժամը 7.10-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 196 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 73-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 17.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բ.Մուրադյան փողոցի թիվ 2/7 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու, ապա բախվել մայթեզրին կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո ավտոմեքենաները բախվել են Բ.Մուրադյան փողոցի թիվ 2/7 հասցեի պատին ու երկաթե դարպասին:
«ԲՄՎ»-ի վարորդը և վրաերթի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 18.00-ին, «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 79 շենքի դիմաց` հետիոտնի համար նախատեսված անցումի վրա, վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա և հեռացել:
Աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն հրաժարվել է բուժզննումից:
Նույն օրը, ժամը 19.20-ին, Հալաբյան փողոցի սկզբնամասից ավտոմեքենայով հանդերձ ոստիկանները բերման են ենթարկել վարորդին: