Լրահոս

21.11.2017 18:49


Արագածոտնի մարզում բախվել են Toyota-ն և «06»-ը․ կա 1 զոհ, 4 վիրավոր

Արագածոտնի մարզում բախվել են Toyota-ն և «06»-ը․ կա 1 զոհ, 4 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում՝ Թալինի վարչական շրջանում, բախվել են Մաստարա գյուղի բնակիչ՝ 55-ամյա Արայիկ Վարդանյանի վարած Վազ 2106 մակնիշի 24 ՍԼ 614 համարանիշի և Վաղարշապատ քաղաքի բնակիչ՝ 57-ամյա Ռազմիկ Սիմոնյանի վարած Toyota մակնիշի 97 MM 111 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։

Վիրավորներից մեկը ճանապարհին մահացել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը