Լրահոս

21.11.2017 14:16


Ազգային ժողովի դիմաց կայանված Mercedes-ում հրդեհ է բռնկվել

Ազգային ժողովի դիմաց կայանված Mercedes-ում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում ՀՀ Ազգային ժողովի դիմաց ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ մարել են կայանված վիճակում գտնվող Mercedes E 320 մակնիշի 34 TN 239 համարանիշի ավտոմեքենայում և Nissan March մակնիշի 61 ՏZ 600 համարանիշի աավտոմեքենայում առաջացած հրդեհները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes–ը ամբողջովին վերածվել է մոխրակույտի, իսկ մասամբ էլ այրվել է Nissan-ը:

Թե ինչն է եղել մեքենաներում առաջացած հրդեհի պատճառը, այս պահին պարզվում է:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը