Քաղաքական

21.11.2017 12:33


«Ես ընտրել եմ Քրիստ Մարուքյանին ու շատ փոշմանել, վսյո, նաֆիգ» (տեսանյութ)

«Ես ընտրել եմ Քրիստ Մարուքյանին ու շատ փոշմանել, վսյո, նաֆիգ» (տեսանյութ)

«Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանն այսօր՝ նոյեմբերի 21-ին կայացած Վանաձորի ավագանու արտահերթ նիստում ընտրվել է Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ: Մեկ տարի նիստերը բոյկոտելուց հետո Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ նման համաձայնագիր է կնքել ՀՎԿ-ի տարածքային կառույցը: Այս մասին տեղեկացնում է news.am-ը։

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իր խոսքում նշեց, որ դա չի նշանակում, որ քաղաքական համաձայնագիրը ավագանու շրջանակներից որեւէ կերպ դուրս է գալիս. «Սա երբեք ու երբեւէ չի նշանակում քաղաքական լայն համագործակցություն: Սա քաղաքապետի ու Արկադի Փելեշյանի գլխավորած կառույցի լոկալ համագործակցության հուշագիր է»,-ասաց նա:

Շնորհակալություն հայտնելով ՀՎԿ տարածքային կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանին՝ արձագանքելու համար, Մ. Ասլանյանը կարծիք հայտնեց, որ համագործակցությունը Վանաձոր քաղաքին բերելու է դրական տեղաշարժ:

Ա. Փելեշյանին քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու հարցը դրվեց ներկա ՀՀԿ, ՀՅԴ եւ ՀՎԿ կուսակցությունները ներկայացնող ավագանու անդամների քվեարկությանը: Ներկա ավագանու 20 անդամները միաձայն կողմ քվեարկեցին հարցին: Նիստին չեն մասնակցում «Լուսավոր Հայաստան» եւ ԲՀԿ խմբակցությունների անդամները:

Արկադի Փելեշյանը եւս անմասն չմնաց: Նա կողմ քվեարկեց ինքն իրեն վերաբերող հարցին:

Նիստից հետո լրագրողները հարցեր ուղղեցին Ա. Փելեշյանին:

Ինչո՞ւ ավելի շուտ չէիք մասնակցում ավագանու նիստերին, ավելի շուտ չէիք արձագանքում քաղաքապետի առաջարկին:

Ես անձամբ ընտրել էի Քրիստ Մարուքյանին, ուզում էի նենց լիներ, ինքը քաղաքապետ լիներ, տեսա բոյկոտի արդյունքում ոչ մի բան չի էղնում: Ես եկել եմ էսօր աշխատելու ի օգուտ մեր ժողովրդի, փորձեմ մեր ժողովրդի համար մի լավ բան անեմ:

Ինչ մարդկային վերաբերմունքի մասին էր ձեր հայտարությունը: Նշել էիք, որ բացի քաղաքական վերաբերմունքից մարդկային վերաբերմունք էիք ակնկալում:

Ուրեմն լսեք, մի տարի ՔրիստՄարուքյանը մեզ մի անգամ չի դիմել, մի տարի մի անգամ չի տեսել մեզ, չի ասել իրա ծրագրերի մասին:

Իրենք ասում էին, որ անելու են բոյկոտն այնքան ժամանակ, մինչեւ չբացահայտվեն դավաճանները:

Ուրեմն լսեք, ես ձեզ վերջին անգամ եմ ասում, ես ընտրել եմ Քրիստ Մարուքյանին ու շատ փոշմանել, Վսյո, նաֆիգ:

Ինչու եք փոշմանել:

Ոնց ինչո՞ւ, որ քաղաքն էս օրն ա գցել:

Մանրամասները՝ news.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը