Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսը (տեսանյութ)
Հայաստան ժամանած Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ նոյեմբերի 21-ի առավոտյան հանդիպել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որից հետո տեղի է ունեցել նրանց համատեղ մամուլի ասուլիսը:
Լավրովը նշել է, որ չափազանց լավատեսություն չի արտահայտի խնդրի կարգավորման հարցում։
«Բոլոր տարրերն առկա են այս խնդրի լուծման համար։ Տարրերն ամփոփած են բազմաթիվ փաստաթղթերում, որոնք սկսած 2007 թվականից, 2009, 2011 թվականներից հանձնվել են ԵԱՀԿ-ի ընդհանուր քարտուղարին, այդպիսով դրանք ամրագրված են որպես համանախագահողների առաջարկներ, դրանք ամբողջությամբ մնում են դեռևս սեղանի վրա, և միակ բանը, որ կուզեի ընդգծել, ինչպես ասացի Բաքվում, այս տարրերը ձևավորվել են մի փաթեթի մեջ, և շատ դժվար է վերցնել մեկ, երկու կամ երեքը դրանցից և ասել, որ եկեք դրանց հիման վրա համաձայնության հասնենք, որովհետև հավասարակշռող տարրերն այդ դեպքում դուրս կմնան, և չի լինի այն արդյունքը, որը բոլորս նկատի ունենք։ Մենք, Վաշինգտոնը, Փարիզը կվերլուծենք, թե ուր ենք հասել, կփորձենք ինչ-որ ակտիվ ջանքեր գործադրել՝ կարգավորման հասնելու։ Ես չափազանց լավատեսություն չեմ արտահայտի, սա դժվար խնդիր է, և մեր բանակցությունների ամբողջ փորձը գալիս է ապացուցելու, որ դրանք արագ չեն ավարտվի»,-ասել է Լավրովը։

7or.am