80-ամյա ծերունին էլեկտրահարվելու միջոցով ինքնասպան է եղել՝ մինչ այդ ննջասենյակի պատին գրություն փորագրելով
Նոյեմբերի 19-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Կոմիտասի փողոցի թիվ 2/ա տանը տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջարանում՝ անկողնում, հայտնաբերել են տանտիրոջ՝ 80-ամյա Գրիշա Գ.-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա էլեկտրահարվելու միջոցով ինքնասպան է եղել՝ էլեկտրալարը փաթաթելով ձեռքին։ Ննջասենյակի պատին հայտնաբերվել է փորագրություն՝ գրված. «Խնդրում եմ՝ ոչ մեկին չմեղադրել»։
Քննիչ Խաչատրյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։