Լրահոս

20.11.2017 12:03


Արմավիրի մարզում 260-ից ավելի դպրոցականների ծնողներ փակել են դպրոցի ճանապարհը

Արմավիրի մարզում 260-ից ավելի դպրոցականների ծնողներ փակել են դպրոցի ճանապարհը

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, լարված ու պայթյունավտագ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Էջմիածին քաղաքի Ջրարփի թաղամասի միջնակարդ դպրոցի բակում են հավաքվել դպրոցում սովորող երեխաների ծնողները և ի նշան բողոքի՝ թույլ չեն տալիս, որպեսզի երեխաները մտնեն դպորց և սկսվի դասապրոցեսը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ծնողները բարձրաձայնում էին. «Ո՞վ է տեսել 21-րդ դարում երեխաները հաճախեն վթարային պայմաններում գտնվող դպրոց: Ամեն Աստծո օր երեխաներին դպրոց ենք ճանապարհում ահը սրտներումս: Մանավանդ, որ մի քանի օր է՝ ամեն օր լսում ենք, որ Ադրբեջանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել և այն զգացվել է նաև Հայաստանում»:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դպրոցում սովորում է 260-ից ավելի երեխա ու հիմա թե՛ ծնողները, թե՛ երեխաները կանգնել են կոտրած տաշտակի առջև: Նրանք ասում էին, որ այս անգամ համբերության բաժակը լցվել է և մինչև վերջ գնալու են իրենց արդարացի պահանջների բարձրաձայնման, որպեսզի խնդիրը լուծվի:

Այս պահին ծնողները, որոնց նաև պատրաստվում են միանալ դպորցականները, շարժվում են Երևան-Արմավիր ավտոճանապարհի ուղղությամբ, որպեսզի փակեն այն:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը