Այսօր Սամվել Բաբայանի գործով դատական նիստում պաշտպանական կողմը հանդես կգա ճառով
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվելու է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով նիստը։ Այսօր պաշտպանական կողմը հանդես կգա ճառով։
Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ մեղադրող դատախազը պահանջել էր Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման՝ պատժի սկիզբը հաշվելով նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից՝ 2017 թվականի մարտի 22-ից։
Ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանին դատախազը պահանջել էր դատապարտել 4 տարվա ազատազրկման, Արմեն Պողոսյանին՝ 3 տարվա, Կարեն Քոչարյանին՝ 3 տարվա, Անդրանիկ Քոչարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով, Դավիթ Հարությունյանին՝ 2 տարվա, Ժորա Զաքարյանին՝ 2 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարի փորձաշրջանով։

7or.am