Կարծիք

18.11.2017 11:04


Կաթիլային ընդունող ժողովուրդը կարող է և մեռնել, որպեսզի ՀՀԿ-ի ռեինկարնացիան շարունակական լինի

Կաթիլային ընդունող ժողովուրդը կարող է և մեռնել, որպեսզի ՀՀԿ-ի ռեինկարնացիան շարունակական լինի

Դե հիմա՛...Կաթիլային ընդունող ժողովուրդը կարող է և մեռնել, որպեսզի ՀՀԿ-ի ռեինկարնացիան շարունակական լինի:
Իշխող ուժին պետք է միշտ խնամել, գուրգուրել ու փայփայել՝ պետբյուջեից թռփոշ հատկացում անելու միջոցով:
Պարզվում է ապրիլի 2-ի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին ֆինանսական աջակցություն է տրվելու:
ՀՀԿ-ին, օրինակ, 30 միլիոն դրամ են հատկացնելու՝ երևի, ազնիվ ու արդար տոկոս խփելու համար:
Ինչևէ, բաժանված 10 հազարական դրամ ընտրակաշառքի, նախընտրական շտաբների, պաստառների ու ճոխ հավաքների համար ՀՀԿ-ի ծախսած միլիոնները պետբյուջեից են փոխհատուցվում...
Ա՛յ, իշխող ուժն այսքան սիրելի պետք է լինի, որի նախընտրական ծախսերն անգամ հարկատուներն են փակում:
Տվածուրիկ է, տվածուրիկ...Լրիվ Աստծո պարգև։

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը