Վերջին ամիսներին Զիմբաբվեում ներքաղաքական իրավիճակն ավելի սրվեց հատկապես այն բանից հետո, երբ Մուգաբեն հայտարարեց, որ առաջիկա ընտրություններում սատարելու է իր կնոջը՝ Գրեյս Մուգաբեին՝ նրա մրցակից, Զիմբաբվեի նախկին փոխնախագահ և հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Էմմերերսոն Մնանգագվայի փոխարեն:
Թեև Զիմբաբվեի ներքին կյանքի մանրամասներին ծանոթ չեմ, բայց համոզված եմ, որ Մուգաբեին տնային կալանքի տակ վերցրածները տասնամյակներ շարունակ ու մինչև վերջերս 93-ամյա բռնապետին համարել են անփոխարինելի առաջնորդ և անվերապահ մեծություն, քծնել ու ծափահարել են նրա կնոջը և աչք փակել վերջինիս շռայլ կյանքի ֆինանսական կողմի վրա:
Իսկ ինչը կհաղթեր «քաջին», թե չլինեին կինն ու գինին: Մուգաբեից տարիքով ահագին փոքր կինը քաղաքական իմաստով իրեն ուզում էր մեր Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկի պես պահել՝ սեփականաշնորհել ամուսնու ունեցածը, «ֆուկ» անել նրան ու իշխել (քաղաքական լեշի վերածվող մուգաբեները միշտ պետք է իմանան, որ անգամ մոտ շրջապատի մարդիկ պատրաստ են «քցել» «անփոխարինելիին», քանզի դա հանրային պահանջ է ու բնության օրենք): Վիտալինայի աչքը Ջիգարխանյանի թատրոնի ու տների վրա էր, իսկ Մուգաբեի կնոջ աչքը՝ Զիմբաբվեի, քանզի այդ պետությունն էր Մուգաբեի թատրոնն ու տունը (այդ երկիրը արդեն մի քանի տասնամյակ կրկեսի է վերածվել):
Մուգաբեի կնոջ հեռահար ծրագրերը չստացվեցին և հիմա ոչ պակաս մուգաբեների ձեռքում է հայտնվել Զիմբաբվեն: Սա՛ է ոչ ժողովրդավարական երկրների ճակատագիրը:
Աշխարհում շատ կան մուգաբեներ, կամ այնպիսիք, ովքեր ցանկանում են Մուգաբե դառնալ, բայց միշտ պետք է հիշեն, որ կարող են վերջում քաշվել կա՛մ վիտալինաների, կա՛մ «թիմակիցների» կողմից: Իհարկե կա նաև 3-րդ տարբերակը, բայց դրա մասին մեկ ուրիշ առիթով կխոսենք:
Մի ուրվական է շրջում, Մուգաբեի ուրվականը
Շուրջ 4 տասնամյակ երկրի իշխանությունը վերցրած Զիմբաբվեի 93-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեն և նրա ընտանիքի անդամները չորեքշաբթի օրը տնային կալանքի տակ են վերցվել մայրաքաղաք Հարարեում:
Վերջին ամիսներին Զիմբաբվեում ներքաղաքական իրավիճակն ավելի սրվեց հատկապես այն բանից հետո, երբ Մուգաբեն հայտարարեց, որ առաջիկա ընտրություններում սատարելու է իր կնոջը՝ Գրեյս Մուգաբեին՝ նրա մրցակից, Զիմբաբվեի նախկին փոխնախագահ և հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Էմմերերսոն Մնանգագվայի փոխարեն:
Թեև Զիմբաբվեի ներքին կյանքի մանրամասներին ծանոթ չեմ, բայց համոզված եմ, որ Մուգաբեին տնային կալանքի տակ վերցրածները տասնամյակներ շարունակ ու մինչև վերջերս 93-ամյա բռնապետին համարել են անփոխարինելի առաջնորդ և անվերապահ մեծություն, քծնել ու ծափահարել են նրա կնոջը և աչք փակել վերջինիս շռայլ կյանքի ֆինանսական կողմի վրա:
Իսկ ինչը կհաղթեր «քաջին», թե չլինեին կինն ու գինին: Մուգաբեից տարիքով ահագին փոքր կինը քաղաքական իմաստով իրեն ուզում էր մեր Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկի պես պահել՝ սեփականաշնորհել ամուսնու ունեցածը, «ֆուկ» անել նրան ու իշխել (քաղաքական լեշի վերածվող մուգաբեները միշտ պետք է իմանան, որ անգամ մոտ շրջապատի մարդիկ պատրաստ են «քցել» «անփոխարինելիին», քանզի դա հանրային պահանջ է ու բնության օրենք): Վիտալինայի աչքը Ջիգարխանյանի թատրոնի ու տների վրա էր, իսկ Մուգաբեի կնոջ աչքը՝ Զիմբաբվեի, քանզի այդ պետությունն էր Մուգաբեի թատրոնն ու տունը (այդ երկիրը արդեն մի քանի տասնամյակ կրկեսի է վերածվել):
Մուգաբեի կնոջ հեռահար ծրագրերը չստացվեցին և հիմա ոչ պակաս մուգաբեների ձեռքում է հայտնվել Զիմբաբվեն: Սա՛ է ոչ ժողովրդավարական երկրների ճակատագիրը:
Աշխարհում շատ կան մուգաբեներ, կամ այնպիսիք, ովքեր ցանկանում են Մուգաբե դառնալ, բայց միշտ պետք է հիշեն, որ կարող են վերջում քաշվել կա՛մ վիտալինաների, կա՛մ «թիմակիցների» կողմից: Իհարկե կա նաև 3-րդ տարբերակը, բայց դրա մասին մեկ ուրիշ առիթով կխոսենք:
Կորյուն Մանուկյան