Լրահոս

30.01.2010 10:38

Ինչո՞վ են զբաղված երեսփոխանները

Ինչո՞վ են զբաղված երեսփոխանները

Հայաստանի խորհրդարանի պատգամավորները դեռևս վայելում են իրենց «վաստակած» հանգիստը։ Նրանցից քչերը, հատկապես ընդդիմադիրները, այդ ընթացքում հասցրել են հրապարակային գործունեություն ծավալել։ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներն, օրինակ,  հետտոնական օրերին՝ Սահմանադրական դատարանում հայ-թուրքական արձանագրությունները քննարկելու ժամանակահատվածում մի շարք միջոցառումներ կազմակերպեցին ու անցկացրեցին, ապա զբաղվեցին դրանց «հետևանքներով», այն է՝ մամուլի տարբեր ակումբներում մեկնաբանություններ անել զանգվածային լրատվամիջոցների համար։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն էլ Բաքվի հայկական ջարդերին նվիրված միջոցառումներ անցկացրեցին, ևս զերծ չմնալով ասուլիսային կյանքից, կամ ինչպես նույն կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն է ասում. «Կարծեք թե մեր գործունեությունը բավականին հրապարակային է՝ տարբեր միջոցառումներ, քաղաքացիների հետ հանդիպումներ։ Անընդհատ գործողության մեջ ենք եղել»։

Ինչ վերաբերում է մյուս պատգամավորներին, ապա ըստ Արմեն Մարտիրոսյանի. «Կարող եմ ասել, անկախ քաղաքական դաշտի որ հատվածում են գտնվում պատգամավորները, նրանց մեջ կան պատգամավորներ, որոնք արձակուրդի ընթացքում էլ են աշխատում, և կան պատգամավորներ, որ նույնիսկ աշխատանքի ընթացքում էլ են արձակուրդի մեջ։ Բնականաբար, դա «Ժառանգությանը» չի վերաբերում»,-ասել է պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։