Լրահոս

17.11.2017 11:52


Երևանում 3 երիտասարդներ «կրծքավանդակի մասում կտրած-ծակած վերքեր» աշխտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում 3 երիտասարդներ «կրծքավանդակի մասում կտրած-ծակած վերքեր» աշխտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են «կրծքավանդակի կտրած- ծակած վերքեր» ախտորոմամբ տեղափոխվել 3 քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևան քաղաքի Կռիլովի փողոցի բնակիչ, 25-ամյա Գրիգոր Վարպետյանը, Երևան քաղաքի Կոնդի փողոցի բնակիչ, 30-ամյա Արթուր Սիմոնյանը և Երևան քաղաքի Մառի փողոցի բնակիչ, 30-ամյա Ռոբերտ Մանուկյանը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին տեղեկացրել են, որ վերջիններս ի վիճակի չեն բացատրություն տալու, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Փաստի առթիվ քննչական բաժնի քննիչ Թասալյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու և մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը