Կարծիք

17.11.2017 08:33


Ուժային ռեսուրսներ են կենտրոնացվում, որպեսզի «օրենքը» օրենք չդառնա

Ուժային ռեսուրսներ են կենտրոնացվում, որպեսզի «օրենքը» օրենք չդառնա

Օրենք ներկայացնել ԱԺ քննարկմանն ու հաստատմանը տեխնիկական ընթացակարգ է ընդամենը։ Օրենքի էությունը հանրային պահանջի առաջացման ու քննարկման արդյունքում ձևավորված հանրային պայմանագիրն է, երբ մարդիկ որոշում են ապրել այ սենց, ոչ թե ոնց նախկինում։ Առանց դրա, ուզում ես հետևով ջրածնային ռումբ գցի, չի աշխատում թղթի վրի էդ գրագրությունը։ Մեր «Սահմանադրությունը» դրա վառ ապացույցն է։

Էսօր ցերեկը Պռոշյանից թեքվեցի դեպի Հրազդանի կիրճ, տեսնեմ մանկական երկաթուղում մուտքի դիմաց ներքին զորքերի մի 6-20 լիքը բեռնատար ու խոշոր մարդատար մեքենաներ են պատրաստ սպասում, որպեսզի այլակարծությունը ճնշեն։ Հարց է առաջանում՝ ինչի՞ համար է այդքան ռեսուրս կենտրոնացվում, էլի։ Պարզվում է՝ ուժային ռեսուրսներ են կենտրոնացվում, որպեսզի «օրենքը» օրենք չդառնա։ Հա, բայց էլ էս տրագիկոմեդիայի միտքը ո՞րն է։ Թե ուժ են կիրառելու, էլ ի՞նչ ընտրություններ, ի՞նչ ԱԺ, ի՞նչ լսումներ։ Մի երկու հատ մունետիկ պահեն, առավոտները ասեն՝ էդ օրը ոնց ենք ապրելու, հերիք է, էլի։ Այ սենց իրենց լափամանից կտրում են, որ մեր մոտ հույս լինի մի քիչ։ Իսկ մենք էդ զոհողությունը չենք գնահատում։

Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը