Կարծիք

16.11.2017 20:16


Պիստակը, Ռալֆը, Հերմինեն

Պիստակը, Ռալֆը, Հերմինեն

Հանգամանքների բերումով ընկերս հայտնվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանի տանը:
Տանտերը սուրճ ու «ֆիստըչկա» է հյուրասիրում ու հյուրին հորդորում փորձել պիստակը՝ վերջինիս, երևի, համարելով կյանքում երբևէ պիստակ չտեսած մեկի: Ռալֆը այդ քոսոտ չարազը այնպիսի ակնածանքով է ներկայացնում՝ որպես ամենաթանկ մի բան, որ ընկերոջս աչքերը թռնում են ճակատին:
Հիմա էս գծուծ ու քծիբ մարդը հանկարծ հեչ է անում Հերմինե Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների 2 միլիոն դրամանոց պարտքը (իբրև «տեխնիկական խնդիր»): Պարզ է՝ փրկելով ՀՀԿ-ին խայտառակությունից:
Ռալֆի իրական բարեգործությունը սա՛ է՝ հեչ անել իշխանավորների պարտքերը:
Իսկ մշակույթի ոլորտում արած նրա «բարեգործությունները», որոնց կենտրոնում անպայման հայտնվում է որպես Աբիսողոմ աղա՝ լսելով իրեն ուղղած դիֆերամբները, այդ ամենը լրիվ ուրիշ կինոյից է...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը