Քաղաքական

16.11.2017 13:29


Այսօրվա որոշմամբ՝ պետբյուջեից միլիոններ հատկացվեցին ՀՀԿ-ին, «Ծառուկյան» դաշինքին, «Ելք»-ին, ՀՅԴ-ին և ՀՎԿ-ին

Այսօրվա որոշմամբ՝ պետբյուջեից միլիոններ հատկացվեցին ՀՀԿ-ին, «Ծառուկյան» դաշինքին, «Ելք»-ին, ՀՅԴ-ին և ՀՎԿ-ին

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ներկայացրած՝ ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալու վերաբերյալ օրենսդրական նախագիծը:

ՀՀ 2017 թվականի պետական բյուջեում «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծախսային ծրագրի գծով ճշտված գումարը կազմում է 100.9 մլն դրամ, որի դիմաց ս/թ հոկտեմբերի 24-ի դրությամբ ֆինանսավորումը կազմում է 42.1 մլն դրամ՝ ըստ 2012 թվականի Ազգային ժողովի ընտրություններում համամասնական ընտրակարգով 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ֆինանսավորման: Նշված ծրագրի գծով II կիսամյակի չբաշխված մնացորդը կազմում է 58.8 մլն դրամ:

Ըստ այդմ՝ ՀՀԿ-ին կտրվի 30 միլիոն դրամ, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին՝ 17 միլիոն, «Ելք» կուսակցությունների դաշինքին՝ 4 միլիոն, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը՝ 4 միլիոն դրամ, խորհրդարան չանցած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը՝ 2 միլիոն դրամ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը