Սկեսուրն ահազանգել է, որ թիվ 67 երթուղու ավտոբուսում գողացել են իր հարսի դրամապանակը
Նոյեմբերի 14-ին, ժամը 11.07-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 10.00-ից 10.30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում գողացել են հարսի` 1982 թ. ծնված Լիլիթ Ղ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է փող, բանկային քարտեր և անձնագիր: Նոյեմբերի 15-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 17 շենքի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտաշես Բ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է:
Սկեսուրն ահազանգել է, որ թիվ 67 երթուղու ավտոբուսում գողացել են իր հարսի դրամապանակը
Նոյեմբերի 14-ին, ժամը 11.07-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 10.00-ից 10.30-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում գողացել են հարսի` 1982 թ. ծնված Լիլիթ Ղ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է փող, բանկային քարտեր և անձնագիր:
Նոյեմբերի 15-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 17 շենքի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտաշես Բ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է: