Նոյեմբերի 14-ին, ժամը 00.02-ին սահմաններում, «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 141-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Նոյեմբերի 15-ին, ժամը 14.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ուղևորներից` 1995 թ. ծնված Հրանտ Մկրտչյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Պատահարից 1 օր անց 22-ամյա ուղևորը մահացավ
Նոյեմբերի 14-ին, ժամը 00.02-ին սահմաններում, «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 141-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Նոյեմբերի 15-ին, ժամը 14.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ուղևորներից` 1995 թ. ծնված Հրանտ Մկրտչյանը, գիտակցության չգալով, մահացել է: