Լրահոս

16.11.2017 11:58


Հայրն ու որդիները հարձակվել և ծեծի են ենթարկել «Դիլիջան ազգային պարկի» անտառապահներին

Հայրն ու որդիները հարձակվել և ծեծի են ենթարկել «Դիլիջան ազգային պարկի» անտառապահներին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Դիլիջանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել նոյեմբերի 15-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուք-վիճաբաության փաստով: Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Վասիլևի փողոցի թիվ 12 տան դիմաց ծեծկռտուք է տեղի ունենում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված տան բնակիչներ, 65-ամյա Հենրի Մելքոնյանը, 25-ամյա Գևորգ Մելքոնյանը, 27-ամյա Դավիթ Մելքոնյանը, 28-ամյա Մինաս Մելքոնյանը անհիմն վիճաբանության մեջ են մտել Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի բնակիչներ Սերյոժա Անանյանի, 63-ամյա Մկրտիչ Հովսեփյանի հետ: Վիճաբանության ժամանակ Մ. Մելքոնյանը հարձակվել է Ս. Անանյանի վրա, գցել գետնին, իսկ Հ. Գ. Դ. Մ. Մելքոնյանները ձեռքերով և ոտքերով հարվածել են Մ. Հովսեփյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Գ.Շամշյանի տեղեկություններով՝ տուժածներից Ս. Անանյանը աշխատում է «Դիլիջան ազգային պարկի» ՊՈԱԿ «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 8-րդ պահաբաժնի անտառապահ, իսկ Մ. Հովսեփյանը նույն ազգային պարկի, նույն տեղամասի 7-րդ պահաբաժնի անտառապահ, իսկ Մելքոնյաններն էլ ազգականներ են:

Ոստիկանությունում ճշտում են նաև այն տեղեկությունը, թե արդյոք ծեծկռտուքի ժամանկ հնչել են կրակոցներ, թե ոչ: Դեպքի վայրում կրակոցի հետքեր չեն հայտնաբերվել:

Այս խորագրի վերջին նյութերը