Լրահոս

16.11.2017 09:18


Ահազանգ. «Դիլիջան» ազգային պարկում կրկին կրակոցներ են հնչել

Ահազանգ. «Դիլիջան» ազգային պարկում կրկին կրակոցներ են հնչել

Օրերս կրկին հարձակում և կրակոցներ են արձանագրվել «Դիլիջան» ազգային պարկում: Այս մասին հայտնում են EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հավաստի աղբյուրները:

Նախորդ շաբաթ օրը երեկոյան մի քանի տղամարդ անհայտ պետհամարանիշերով երկու «Վիլիս» մակնիշի մեքենայով բարձրացել են «Դիլիջան» ազգային պարկի անտառային տարածքներից մեկը և անկանոն կրակ բացել: Անատառապահները նկատել են նրանց, սակայն զգուշացել են մոտենալ, քանի որ զինված չեն եղել: Միջադեպի մասին վերջիններս տեղյակ են պահել ոստիկանությանը:

Ըստ կայքի տեղեկությունների, ընթանում է հետաքննություն: Ոստիկանության լրատվության բաժնից հայտնել են, որ ոստիկանության Դիլիջանի բաժին ստացվել է նման բովանդակությամբ դիմում, որը ստուգվում է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին մի խումբ անձիք հրդեհել էին «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան տեղամասի ուղեփակոցներից մեկը, իսկ նույն ամսվա 28-ին՝ մեծ խումբ անսթափ մարդիկ, շրջապատել են «Պարզ Լիճ» հենակետը և ծեծի ենթարկել ծառայությունն իրականացնող պահնորդներին:

Այս խորագրի վերջին նյութերը